Ֆրանսիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի անկումն անխուսափելի է համարում և կշարունակի աջակցել սիրիական ընդդիմությանը՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին հղված ուղերձում:
Նախագահը հավելել է, որ Ֆրանսիան սիրիացի ընդդիմադիրների և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիային կցուցաբերի անհրաժեշտ օգնություն՝ փոխանցում է Interfax-ը:










































