Պարզվում է` Հայաստանում ոչ միայն աղջիկներն են «տանը մնում», այլ նաեւ տղամարդիկ: Սակայն, չգիտես ինչու, միայն աղջիկների անունն է շրջանառվում: Մարդահամարի վիճակագրական վերջին տվյալներով` Հայաստանում 1,137,992 տղամարդկանցից 348,373-ը երբեք չեն ամուսնացել: Իսկ ըստ տարիքային բաժանումների ընդհանուր պատկերն այսպիսինն է. 15-19 տարեկան տղամարդկանցից չեն ամուսնացել 155,745-ը, 20-24`109,687, 25-29` 45,388, 30-34` 16,865, 35-39` 9,068, 40-44` 5,555, 45-49` 2,561, 50 եւ ավելի` 3,504: