Ադրբեջանի հավաքականի սերբ հարձակվող Բրոնիմիր Սուբաշիչը կարծիք է հայտնել Իտալիայի եւ Սերբիայի հավաքականների խաղի ժամանակ տեղի ունեցած իրադարաձությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ խաղն ընդհատվել էր անկարգությունների պատճառով, որոնք հրահրվել էին երկրպագուների կողմից: «Քաղաքական իրավիճակը երկրում արտացոլվում է նաեւ ֆուտբոլի վրա: Երկրում բացառված չէ նաեւ, որ պատերազմ սկսի: Ֆուտբոլում գերիշխում են կուլսային խաղերը: Սերբիայում շատերը դժգոհ մնացին մարզիչի փոփոխությամբ, քանի որ Ռադոմիր Անտիչի հեղինակությունը մեծ էր թմում, ներկայիս մարզիչ Վլադիմիր Պետրովիչը նույնիսկ խոսել չգիտի», նշել է սերբ ֆուտբոլիստը: Ըստ ֆուտբոլիստի, անկարգություններին նպաստել է նաեւ Ստոյկովիչի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդայից» «Պարտիզան», որի արդյունքում առաջինի երկրպագուները լուրջ դժգոհություն են հայտնել, եւ հատուկ այնպես են արել, որ խաղը չկայանա: «Մինչեւ խաղը համացանցում տեղեկություններ կային այս դեպքերի նախապատրաստման մասին, սակայն ոչ մեկ դրան ուշադրություն չդարձրեց», հայտնել է ֆուտբոլիստը: