Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն և այդ երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսոն Անկարայում քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկությամբ՝ հանդիպման ընթացքում Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցն ԱՄՆ օրակարգում դնելը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների վրա:










































