ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը կարծում է, որ պետք է սպասել, որ հանցավոր բուրգը ինքնաքանդվի: Նա այդ տարբերակը համարում է բոլոր մնացած տարբերակներից ամենահավանականը: Նրա դիտարկմամբ` թեեւ կա հասարակության պահանջը` անցկացնելու արտահերթ ընտրություններ, բայց քիչ հավանական է, որ հնարավոր կլինի դրան հասնելը: Նա կարծում է, որ ընդդիմադիր շարժումը պետք է այնքան հզորանա, որ մաս-մաս խլելով իշխանությունը` դառնա այլընտրանքային իշխանություն: Այդպիսով, ըստ Կարապետ Ռուբինյանի` իշխանությունը, կորցնելով լծակները, չի կարողանա դիմադրել: Այդ դեպքում իշխանությունը կամ հրաժարական կտա, կամ էլ ընտրությունների ժամանակ չի կարողանա կեղծել: