2012թ. Վրաստան է այցելել 4,389,256 զբոսաշրջիկ, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է apsny.ge գործակալությունը:
Գերատեսչության տվյալներով՝ 2011թ. համեմատ զբոսաշրջիկների թիվը ավելացել է 56%-ով:
2012թ. վերջին շաբաթում՝ դեկտեմբերի 25-31-ն ընկած հատվածում Վրաստան է ժամանել 98,910 զբոսաշրջիկ, այդ թվում՝ Թուրքիայից՝ 29,485, Հայաստանից՝ 27,609, Ադրբեջանից՝ 21,874, Ռուսաստանից՝ 11,311, Ուկրաինայից՝ 1,744 զբոսաշրջիկ:
2012թ. Վրաստան է այցելել 371,881 արտասահմանցի, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 32%-ով:









































