Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, ով հարականջային թքագեղձի վիրահատության էր ենթարկվել, նոր բուժզննման ենթարկվեց Նյու-Յորքում:
Բուժզննումից հետո հայտնի դարձավ, որ Վիլանովան ևս 6 շաբաթ կարող է բաց թողնել: Մասնագետը կարող է ճառագայթային թերապիայի նոր կուրս անցնել:
Եթե հաստատվի նոր կուրս անցնելու որոշումը, ապա Վիլանովան պետք է վերականգնվի ևս 6 շաբաթ: Այնուամենայնիվ, սպասվում է, որ Վիլանովան «Մալագա»-ի դեմ առաջիկա հանդիպմանը կլինի պահեստայինների նստարանին:







































