Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի` Լոնդոնում կայացած 80-ամյակի արարողություններին ներկա է գտնվել նաև Առնոլդ Շվարցենեգերը: Հայտնի դերասանը և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը մեծ ակնածանքով է խոսել Գորբաչովի մասին: «Նույնիսկ 80 տարեկանում նա լավ վիճակում է: Նա անպարտելի է»,- գրել է Շվարցենեգերը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Նա իմ հերոսն է»,- ասել է տերմինատորը: «Մեծ մարդկանց» շարքում Շվարցենեգերն առանձնացրել է նաև Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսային, որը նույնպես մասնակցել է Միխայիլ Գորբաչովի` Լոնդոնում կայացած 80-ամյակի ծննդյան արարողություններին: