«Ֆերարի»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որ դադարեցվել է համագործակցությունն իսպանացի ավտոարշավորդ Ֆերանանդո Ալոնսոյի հետ:
«Թիմում անցկացնելով 5 տարի, վաստակելով 1186 միավոր, տոնելով 44 հաղթանակ ու 11 անգամ լինելով պատվո հարթակին՝ Ալոնսոն հեռանում է «Ֆերարի»-ից»,- գրված է Twitter-ի պաշտոնական էջում:
Սպասվում է, որ աշխարհի կրկնակի չեմպիոնը մարզական կարիերան կշարունակի «Մաքլարեն»-ում: