Կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարողներն այսօր կրկին դուրս են եկել Ֆրանսիայի փողոցներ: Բողոքի ակցիաները կազմակերպել են Ֆրանսիայի 4 խոշորագույն արհեստակցական միությունները: Հիշեցնենք, որ օրենքն արդեն քվեարկվել է Ֆրանսիայի խորհրդարանում եւ հիմա գտնվում է Սահմանադրական դատարանում, որից հետո այն կստորագրի նախագահ Սարկոզին:
Առավոտյան ժամը 5-ին մի քանի հարյուր մարդ արդեն փակել էին Թուլուզի օդանավակայան տանող ճանապարհը: Ուղեւորները ստիպված են եղել ոտքով հասնել օդանավակայան: Նույն իրավիճակը Նանտի օդանավակայանի մոտ է: