Երեք երեխաների մայրը 51 տարեկանում որոշել է նորից ծննդաբերել, բայց այս անգամ՝ իր աղջկա համար, որը շատ է ցանկացել երեխա ունենալ, բայց վիրահատվելուց հետո չի կարողացել հղիանալ:
Բրազիլացի տնային տնտեսուհի Մարիա Դա Գլորիան իսկական նվեր է արել իր աղջկան՝ Ֆերնանդա Մեդեյրոսին, որը 13 տարեկանում ծանր հիվանդացել է, բժիշկները հեռացրել են նրա արգանդը: Նա 20 տարեկանում ամուսնացել է, ամուսնու հետ փորձել են երեխա որդեգրել, բայց նրանց մերժել են, հայտնում է fedpost.ru-ն:
8 տարի առաջ Ֆերնանդան հեռուստացույցով հաղորդում է տեսել մի տարեց կնոջ մասին, որը դարձել էր իր թոռան փոխնակ մայրը: Ֆերնանդան ու նրա մայրն անմիջապես գնացել են բժշկի, որը նրանց ասել է, որ մոր տարիքը մեծ է երեխա ծննդաբերելու համար:
Ամեն ցեպքում, կանայք չեն հրաժարվել իրենց մտահղացումից: Ֆերնանդայի մայրը զարմանալի համառությամբ նորից ու նորից էր թեստեր հանձնել և 6 տարի անց հետազոտության արդյունքները նրանց կողմից են եղել: Դրանք ցույց են տվել, որ Մարիա Դա Գլորիան բավական առողջ է ծննդաբերելու համար: Նա տեղափոխվել է աղջկա և նրա ամուսնու մոտ, ընդունել հորմոններ, իննուկես կիլոգրամով նիհարել է:
Արտամարմնային բեղմնավորման առաջին փորձն անհաջող է եղել, երկրորդ անգամ ամեն ինչ ստացվել է: Բրազիլուհի տատիկը ծննդաբերել է իր երկվորյակ թոռներին:











































