«Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոարշավորդ՝ ֆրանսիացի Ֆիլիպ Ստրեյֆը, F1i.com-ի հետ զրույցում ասել է, որ աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը խնդիրներ ունի՝ կապված խոսքի ու հիշողության հետ:
«Շումախերի վիճակը բարելավվել է, բայց դա համեմատական կարգով: Նա չի կարողանում խոսել, գտնվում է հաշմանդամի սայլակին: Նա խնդիրներ ունի՝ կապված հիշողության ու խոսքի հետ: Տնային պայմաններում նա ավելի արագ կապաքինվի, բայց դա բարդ է»:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին Շվեյցարիայում դահուկներով սահելիս մարզիկն ընկել էր ու գլխով հարվածել քարին՝ հայտնվելով կոմայում:
2014թ. հունիսի 16-ին հայտարարվեց, որ Շումախերը դուրս է եկել կոմայից ու դուրս գրվել Լոզանի վերականգնողական կենտրոնից: Այժմ լեգենդար ավտոարշավորդի ապաքինումը շարունակվում է տնային պայմաններում: