Հենրիխ Մխիթարյանը հայտնել է ձմեռային դադարի անհրաժեշտության, ինչպես նաև մրցաշրջանի երկրորդ փուլի մեկնարկի` Դոնեցկի «Շախտյոր»-ի նախապատրաստական աշխատանքների մասին:
«Թիմին միացել եմ տոնական տրամադրությամբ: Բոլորին շատ կարոտել էի: Կարծում եմ` ձմեռային դադարն անհրաժեշտ էր թիմին: Մենք հուսով ենք, որ բարձր մակարդակի կանցկացնենք մրցաշրջանի երկրորդ փուլը և լավ արդյունքներ կգրանցենք:
Բազա եմ ժամանել հունվարի 7-ին: Այնպես որ հասցրել եմ քնել, հավաքել ուժերս և նախապատրաստվել մարզումներին:
Ճիշտ է, Հայաստանում էլ եմ մարզվել: Հունվարի 4-ին, 5-ին և 6-ին մարզվելու նպատակով ֆիտնես ակումբ եմ գնացել: Իսկ 7-ին Դոնեցկ եմ եկել և շարունակել մարզումներս այստեղ»,- մեր հայրենակցի խոսքերը մեջբերում է «Շախտյոր»-ի մամլո ծառայությունը:







































