Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Ղարաբաղյան նոր պատերազմի դիսկուրսը

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված լարվածությունն ու փոխադարձ զոհերը հիմք են դարձել հնարավոր պատերազմի մասին դատողությունները վերստին սկսելու համար: Իրականում, այդ դատողությունները մեզանում պետք է ոչ թե սկսեն կամ ընդհատվեն, այլ լինեն միշտ, պարզապես դրանք պետք է կամ բարձրաձայն լինեն, կամ լուռ:

Իսկ Հայաստանում դրանք սկսվում են, երբ լինում են առիթներ, ու ընդհատվում են մոռացության հետ զուգահեռ: Սա մեր հասարակական-քաղաքական կարևոր բացթողումներից մեկն է, որ թույլ տրվեց տարիներ շարունակ, հետևողականորեն: Ի՞նչն է դրա էությունը: Հայաստանում իշխանությունը յուրացրած խումբը կամ կլանը հանրությանը մատնեց տոտալ զվարճանքի` ներշնչելով, որ պատերազմի հարցերը դա իր իրավասությունն ու պատասխանատվությունն է, իրականում ծանր բեռը, որ ինքը չի ցանկանում թողնել հասարակության, ժողովրդի վրա: Այդ ճանապարհով իրականում ոչնչացվեց հանրային դիմադրունակությունը պետության անվտանգության համար կարևոր հարցում, իշխանությունը ստացավ այդ հարցում միայնակ մանևրելու և կուլիսային քաղաքականության լիակատար հնարավորություն, ինչպես նաև պատերազմի խուճապի միջոցով հասարակությանը կառավարելու հնարավորություն:

Այդ իրավիճակում, Հայաստանում պատերազմի վերսկսման մասին դատողությունները ներկայումս կրում են առավելապես մակերեսային, իռացիոնալ բնույթ, չեն հանդիսանում ներքաղաքական դիսկուրսի մաս, մինչդեռ չավարտված պատերազմի երկրում այդ դիսկուրսը պետք է լիներ անխուսափելի: Այստեղ շատ կարևոր է հոգեբանական պահը, որը թույլ կտա հասնել պատերազմի հեռանկարների արդյունավետ գիտակցման: Եթե երկիրը տևական ժամանակ պատերազմի և խաղաղության միջև է, և եթե չի երևում այդ իրավիճակի հանգուցալուծման մոտակա հանգրվանը, ապա հասարակությունը պետք է ոչ թե դուրս մղվի այդ դիսկուրսից, կամ դիսկուրսը դուրս մղվի հանրային օրակարգից, այլ հակառակը՝ հասարակական-քաղաքական միտքը պետք է պարբերաբար առողջ, ռացիոնալ, սթափ քննարկումներ և բանավեճեր իրականացնի պատերազմական ստրատեգիայի առումով: Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս: Հետևաբար, պետք է ոչ թե ունենանք պատերազմից վախեցող հասարակություն, այլ պատերազմին պատրաստ հասարակություն:

Ավելին` անհրաժեշտ է պատերազմ հասկացությունն ընդլայնել և մարդկանց բացատրել, որ պատերազմը միայն կռիվը չէ, կրակոցներն ու զոհերը չեն, այլ իրավիճակը ընդհանրապես, պետական կյանքը, հասարակական կյանքը և կենցաղը ընդհանրապես: Պատերազմը գործողություն չէ, այլ իրավիճակ: Հայաստանն այժմ այդ իրավիճակում է, բայց հանրությանը հետևողականորեն շեղում են դրանից, շեղում են պարզունակ քաղաքական խաղերով, շեղում են զվարճանքով, ժամանցով, շեղում են զանազան քեֆ-ուրախություններով և արհեստական օրակարգերով, շեղում են, որպեսզի արդարացնեն նաև իրենց շեղումները: Հայաստանի քաղաքական դասի և իշխանական համակարգի գերակշիռ մեծամասնությունը, ընդամենը եզակի բացառություններով, հանրությանը կտրում է պատերազմական իրավիճակի գիտակցումից, որպեսզի այդ գիտակցման վրա խարսխված հասարակական միտքն ու կարծիքը իշխանական դասին և քաղաքական ուժերին չներկայացնի պատերազմական իրավիճակին համարժեք վարքի, բարքի, գործունեության պահանջներ: Չէ՞ որ պատերազմական իրավիճակում արդարության զգացումը, արդարության դրսևորումը, հավասարության պակտը հանդիսանում են գերկարևոր մի բաղադրիչ, առանց որի հոգեբանական դեգրադացիան անխուսափելի է և ընդամենը ժամանակի խնդիր: Իսկ Հայաստանի իշխող վերնախավը ներկայումս ապրում է մի այնպիսի վարքուբարքով, կենցաղով, այնպիսի պայմաններում, հանգստանում այնպես, որ ոչ մի ընդհանուր եզր չկա պատերազմական իրավիճակի և դրա կառավարման բեռի ծանրություն ունեցող իշխանության հետ:

Ահա այս ամբողջ դեգրադացիան հանգեցրել է նրան, որ Հայաստանում ներկայումս պատերազմական դիսկուրսի փոխարեն մենք արձանագրում ենք ընդամենը ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող պատերազմական խուճապ: Եվ այդ խուճապը մեծ մասամբ մատուցվում է իբրև լուրջ կարծիքներ և դատողություններ հնարավոր հեռանկարների, զարգացումների, ստրատեգիական լուծումների մասով: Շատերը կհամարեն, որ խնդիրն ամենևին էլ հասարակությանը չէ, որ կա բանակ, կա պետություն, որն ունի պատերազմի մասին մտածելու համար անհրաժեշտ ինստիտուտներ: Այդ ամենն, իհարկե, հասկանալի է, սակայն խնդիրը հոգեբանությունն է, խնդիրը մթնոլորտն է: Ինստիտուտները արդյունավետ են կոնկրետ ռազմական գործողությունների համար, բայց մինչ այդ պետք է հաղթել մթնոլորտի ձևավորման գործընթացում: Խոսքն ամենևին ռազմատենչ հասարակության ձևավորման մասին չէ, այն մասին չէ, որ առավոտից երեկո ձեռնոց նետենք Ադրբեջանին կամ հայտարարենք Բաքուն գրավելու պատրաստակամության մասին: Խոսքն այն հասարակության մասին է, որի համար պատերազմ հասկացությունն առավելապես իռացիոնալազերծված է և հանդիսանում է պետականության ընթացքի մի մասը, քանի որ այդպես է դասավորվել պետականության մեկնարկն ու այդպես է իրավիճակը տվյալ պահին:

Այդ առումով գայթակղիչ օրինակ է Իսրայելի հասարակության օրինակը, սակայն այստեղ թերևս արժե զերծ մնալ գայթակղությունից՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Ի վերջո, իրավիճակների տարբերությունը շատ է թե՛ մեկնակետում, թե՛ ընթացքում: Պարզապես պետք է գիտակցել իրավիճակն իր ամբողջականության մեջ, հանրությանը չկտրել այդ իրավիճակից և տեղավորել մի զվարճալի իլյումինատորի մեջ կամ ջայլամի նման հանրության գլուխը խոթել հողի մեջ: Սակայն, կրկնում եմ, այդ ամենը պահանջում է քաղաքական և հատկապես իշխանական դասի կենսակերպի, վարքի և կենցաղի, մտածողության, արժեքների էական վերանայում, հեղափոխություն այդ հարթության վրա: Ահա թե ինչու որևէ կերպ ձեռնտու չէ հանրությանը հոգեբանորեն և գիտակցությամբ պատրաստել արդեն 20 տարի ձգվող պատերազմական վիճակին, որպեսզի դրա շնորհիվ առավել արդյունավետ լինի պատերազմի սպասարկումը և լինի առավել երաշխավորված, քան այժմ:

Իրականում, այդ դեպքում իշխող դասը ստիպված է լինելու կամ համակերպվել և իսկապես ապրել հանրության այդ նոր հոգեբանության և գիտակցության թելադրանքով, այսինքն` հավասարության, ազատության և եղբայրության սկզբունքներով, կամ էլ պարզապես պատերազմ սանձազերծել չհեռանալու համար: Երկու դեպքն էլ վեր է Հայաստանի իշխող դասի ուժերից՝ առաջինը հոգևոր ուժերից, իսկ երկրորդը՝ և բարեբախտաբար, քաղաքական ուժերից: Ի դեպ, այդ տեսանկյունից շատ լավ է նաև, որ պատերազմը վեր է նաև Ադրբեջանի իշխանության ուժերից, և Ադրբեջանն ամենևին այն երկիրը չէ, որ կարող է ինքնուրույն համարձակվել կայացնել պատերազմի որոշում, եթե անգամ մտածի, որ ի զորու է հաղթել այդ պատերազմում: Պարզապես խնդիրն այն է, որ երբ չկա ամբողջական և համակարգային գիտակցում հասարակական մակարդակում, իրավիճակը բավական խոցելի է դառնում մանիպուլյատիվ էֆեկտների կիրառման տեսանկյունից, որոնց երբեմն կարող է դիմել այս կամ այն գերտերությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում