Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

«Այ զիբիլ, քեզ կվառեմ». 12 հազար դրամ պարտքի համար համագյուղացի Նեկտարի վրա Մարտիրոսը բենզին է լցրել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մարտիրոս Հովհաննիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

58-ամյա Մարտիրոս Հովհաննիսյանը մեղադրվել է հրկիզման եղանակով սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Նեկտարը 2013 թվականի ապրիլից խնամել է համագյուղացի Մարտիրոս Հովհաննիսյանի անասունները՝ մեկ գլուխ անասունը՝ 10 հազար դրամով:

Մարտիրոսը Նեկտարին պարտք է մնացել 60 հազար դրամ:
2013 թվականի սեպտեմբերին Մարտիրոսի առևտրական բարեկամը գյուղ է բերել ու վաճառել աղացած կարմիր պղպեղ՝ իր ապրանքը փոխանակելով գարիով:

Նեկտարը առևտրականից գնել է 12 հազար դրամի աղացած պղպեղ, բայց գումար չի ունեցել, որ վճարի: Նրա փոխարեն Մարտիրոսը իր բարեկամին է տվել համարժեք գարի այն պայմանով, որ Նեկտարը հետագայում գումարը իրեն կտա:

2013 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 17-ին Նեկտարը տնից դուրս է եկել ու գնացել հանդամաս՝ գառներին պահող իր երեխաների մոտ:

Ճանապարհին է եղել, երբ նրան զանգել է Մարտիրոս Հովհաննիսյանը և վրդովված տոնով պահանջել է պղպեղի գումարը: Նեկտարն ասել է, թե Մարտիրոսն անասուններին պահելու դիմաց պարտք մնացած գումարը թող վերադարձնի, ինքն էլ այդ գումարից կվերադարձնի իր պարտքը:

Նեկտարն անջատել է հեռախոսն ու գնացել է հանդ:
Մարտիրոս Հովհաննիսյանը զայրացել է Նեկտարի պատասխանից, գնացել է նրա տան ուղղությամբ՝ ասելով, թե վառելու է տունը:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, նրա ձեռքին եղել է իր տրակտորի շարժիչն աշխատեցնելու նպատակով համագյուղացի Աշոտից վերցրած 100 գրամ բենզինը՝ երկու լիտրանոց պոլիէթիլենային տարայի մեջ լցրած:

Ճանապարհին երկու համագյուղացիներ մոտեցել են, համոզել են Մարտիրոսին, որ սխալ բան չանի, նրան հետ են տարել Աշոտի բակ:
Այդ ընթացքում Նեկտարը իր երեխաների հետ գառները քշել է դեպի գյուղամեջ, հանդիպել է համագյուղացիների, ովքեր պատմել են Մարտիրոսի արարքի մասին:

Նեկտարը տուն է շտապել:

Ճանապարհին հանդիպել է Մարտիրոս Հովհաննիսյանի կնոջը, ով մի քանի համագյուղացիների հետ կանգնած ինչ-որ բան էր խոսում:
Նեկտարը նրան հարցրել է, թե ինչ է պատահել, ինչու է Մարտիրոսը ցանկացել վառել իր տունը:

Մարտիրոսի կինը պատասխանել է, թե իրենք իրենց պարտքն են պահանջում: Կանայք վիճել են:

Ոչ հեռու գտնվող Մարտիրոսը լսել է վիճաբանող կանանց ձայները, բենզինով տարան ձեռքին գնացել է ձայների ուղղությամբ: Նրա հետևից շտապել են մոտը եղած համագյուղացիները:

Մարտիրոսը հասել է Նեկտարին, վիճել է նրա հետ, ասել է. «Այ զիբիլ, ես քեզ կվառեմ», ասել է նաև. «Ինձանից փող ա ուզում, մինչև անգամ իմ կինն ինձանից փող չի ուզում»:

Հասնելով զայրույթի գագաթնակետին՝ Մարտրոսը բենզինով անխցան տարան նետել է Նեկտարի ուղղությամբ:

Բենզինը լցվել է ոչ միայն Նեկտարի, այլև Մարտիրոսի ու նրա կնոջ վրա, ով կանգնած էր հենց Նեկտարի կողքին: Բենզինը թափվել է նաև գետնին:

Դեպքի վայրում գտնվող գյուղացիները Մարտիրոսին համոզել ու տարել են տուն:

Ընդհանուր իրավասության դատարանում Մարտիրոս Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, թե Նեկտարին ճանաչել է որպես համագյուղացի: Սեպտեմբերին իր կնոջ բարեկամը գյուղ է եղել, աղացած կարմիր պղպեղ է վաճառել:

Նեկտարը եկել է իրենց տուն, պղպեղ է գնել ու ասել, թե գումարը կտա իրեն: Իսկ ինքը Նեկտարի փոխարեն համարժեք գարի է տվել պղպեղ վաճառող բարեկամին:

Դեպքի օրը ինքը զանգահարել է Նեկտարին ու հիշեցրել պարտքը վերադարձնելու մասին: Նեկտարը հեռախոսն անջատել է: Ինքը զարմացել է: Այդքան բան:

Այդ օրերին ինքը կարգավորել է իր տրակտորը, որ հանդ գնա: Հարևանը նույնպես տրակտոր էր գնել, իրեն խնդրել է ցույց տալ, թե ինչպես աշխատեցնի:

Ինքը հարևանից 100 գրամ բենզին է վերցրել, լցրել 2 լիտր տարողությամբ պոլիէթիլենային շշի մեջ:

Այդ ժամանակ լսել է իր կնոջ ձայնը: Շտապել է այդ ուղղությամբ, որովհետև իր կինը վատառողջ է: Գնացել ու տեսել է, որ կինն ու Նեկտարը վիճում են պղպեղի գումարի պատճառով: Ինքն ասել է. «Թքած էդ գումարի վրա, կարող եմ բենզին լցնել ու վառել՝ ոչ ինձ լինի, ոչ քեզ»: Բայց թե ո՞ւմ փողի վրա պիտի բենզին լցներ՝ դա Մարտիրոսը չի մանրամասնել: Նա ասել է, թե ցանկացել է գնալ՝ մտածելով, որ կինը կգա իր հետևից: Ախր՝ անասունների ժամն էր, ինքն էլ՝ հաշմանդամ մարդ, անասունի տեր, կռվի ժամանակ չկար:
Բայց կանայք շարունակել են վիճել:

Ինքը գլխի տրավմա ունի, բարձր խոսելն ազդում է իր վրա: Հետ է դարձել, որ կանանց ասի՝ վերջ տվեք: Ջղայնացել է, ասել է, թե շիշը նրանց գլխին կխփի, պահանջել է վեճին վերջ տալ:
Կանայք իրեն չեն լսել:

Նրանց վախեցնելու համար բենզինով շիշը՝ առանց խցանի, շպրտել է կանանց վրա, որ վախենան ու սաստվեն: Ինքը չի նկատել՝ կանանց վրա բենզին լցվել է, թե ոչ: Շրջվել է, որ տուն գնա: Եկել է իր աղջիկը, գնացել են դեպի տուն, հետևից էլ կինն է եկել:

Ինքը Նեկտարին սպանելու մտադրություն չի ունեցել: Եթե նման ցանկություն ունենար, պղպեղի գնումից հետո տասն օրվա ընթացքում Նեկտարին տարբեր տեղերում հանդիպել է, կարող էր իրականացնել իր մտադրությունը:

Ինքը ծխող չէ, իր մոտ լուցկի չի պահում:

Տուժողն ասել է, որ երբ Մարտիրոսը բենզին է լցրել իր վրա, ինքը շոկի մեջ է ընկել, զանգել է ոստիկանություն: Մարտիրոսն իրեն անձամբ չի սպառնացել, թե վառելու, սպանելու է: Նա լուցկի չի հանել, չի վառել:

Նախաքննական ցուցմունքում Նեկտարն ասել է, թե Մարտիրոսը նախ բացել է պոլիէթիլենային շշի բերանը, շիշը մի քանի անգամ հետուառաջ է տարել-բերել ու պարունակությունը դատարկել է իր վրա: Ինքը շփոթմունքից կանգնած է մնացել, չի իմացել՝ ինչ անի: Հագուստները ներծծվել են բենզինով: Բենզին է լցվել նաև Մարտիրոսի կնոջ վրա:

Մարտիրոսը գրպանից լուցկի է հանել, մի հատիկ լուցկի է վառել, փորձել է նետել իր վրա, բայց համագյուղացիները բռնել են նրա ձեռքերը: Լուցկին վառելու պահին Մարտիրոսն ասել է՝ քեզ կվառեմ, կսպանեմ…

Տուժողի անչափահաս երեխան, որ ներկա է եղել մոր վրա բենզին լցնելու պահին, նկարագրել է նաև լուցկին՝ ասելով, թե լուցկու վրա կատու էր նկարված…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Մարտիրոս Հովհաննիսյանը հարյուր գրամ բենզինով տարան նետել է Նեկտարի ու իր կնոջ ուղղությամբ, նա բենզինը անմիջականորեն չի լցրել տուժողի վրա:

Բացի այդ, տուժողի հագուստին լցված բենզինը այն քանակությամբ է եղել, որ այրվելու դեպքում «տուժողին մահ չէր պատճառի», կպատճառեր «առավելագույնը՝ առողջության ծանր վնաս»:

Ըստ դատական ակտի՝ կատարվածի շարժառիթն այնպիսին չի եղել, որը կհանգեցներ տուժողին սպանելու դիտավորությանը: Իսկ շշի մեջ եղած բենզինը լցվել է ոչ միայն Նեկտարի, այլև Մարտիրոսի ու նրա կնոջ վրա: Եթե կրակ տար, ապա կվառեր նաև իրեն ու կնոջը: Դատարանը ապացուցված չի համարել, որ բենզին լցնելուց հետո Մարտիրոսը լուցկի է հանել, լուցկու հատիկ է վառել:

Ըստ դատական ակտի՝ ապացույց ձեռք չի բերվել, որ Մարտիրոս Հովհաննիսյանը ցանկացել է սպանել Նեկտարին:

Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Մարտիրոս Հովհաննիսյանի արարքը, նրան մեղավոր է ճանաչել սպանելու, առողջությանը ծանր վնաս հասցնելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով:

Մարտիրոս Հովհաննիսյանը դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-ից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել դատախազը՝ միջնորդելով բեկանել դատավճիռը՝ կատարված վերաորակումը անհիմն լինելու պատճառով:

Ըստ մեղադրողի՝ Մարտիրոս Հովհաննիսյանը կատարել է հրկիզման եղանակով սպանության փորձ, ինչի համար պետք է դատապարտվի 12 տարի ազատազրկման:

Մեղադրողը վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորեց իր բողոքը: Նա ասաց, թե Մարտիրոսը բենզինով տարան մի քանի ժամ մոտն է պահել, վերջում էլ բենզինը լցրել է Նեկտարի վրա, ուրեմն բենզինը հարևանից վերցրել էր ոչ թե իր տրակտորի «մատոռը խոդի գցելու», այլ հենց Նեկտարին սպանելու համար:

Մեղադրողը մանրամասն ներկայացրեց գործով անցնող անձանց նախաքննական ցուցմունքները, ասաց, թե բենզինը դյուրավառ նյութ է, հարյուր գրամն էլ հերիք է, որ մարդը հրկիզվի ու մահանա:
Ամբաստանյալի շահերի պաշտպանն ասաց, որ մեղադրողի վերաքննիչ բողոքն անհիմն է, այն պետք է մերժել՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Ամբաստանյալը երկրորդ խմբի հաշմանդամ է, ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի: Ըստ պաշտպանի՝ Մարտիրոսը բենզինը դեպքի օրը մի քանի ժամ հետը ման է ածել՝ վախենալով տանը թողնել, որովհետև անչափահաս թոռներ ունի…

Պաշտպանն ասաց, թե իր պաշտպանյալը բենզինով շիշը շպրտել է ոչ թե Նեկտարի, այլ իր կնոջ վրա: Տուժողը թաքնվել էր Մարտիրոսի կնոջ հետևում, նրա վրա ընդամենը մի քանի կաթիլ բենզին է լցվել:
Տուժողը, ըստ պաշտպանական կողմի, զայրացրած է եղել Մարտիրոսին, ու նա տուժողին ասել է՝ քեզ պետք է քշել գյուղից:
Պաշտպանը պնդեց, որ գործով ոչ մի ապացույց չկա, թե Մարտիրոս Հովհաննիսյանը տուժող կնոջը սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել:

Ամբաստանյալը դատավճռով սահմանված իր մեկ տարի ազատազրկումը կրել-վերջացրել էր, դեռ մի բան էլ՝ ավելի էր կրել, ու հիմա ազատության մեջ էր: Նա ձեռնափայտով էր ման գալիս: Դահլիճում ներկաներից մեկը հարցրեց. «Էս ձեռնափայտով մարդը ո՞նց է բենզինի շիշը ձեռքին վազել գյուղով մեկ»: Բայց փողի հարցն էր անհանգիստ արել Մարտիրոսին, այնպես որ՝ գուցեև հանուն փողի՝ ձեռնափայտը մոռացել ու վազել է…

Մարտիրոսին հարցրին՝ կնոջդ վրա՞ ինչու բենզին լցրիր: Չէ՞ որ վերջում տուն էր գալու, վրայից հոտ կգար:

Մարտիրոսը պատասխանեց. «Մեր շորերից միշտ էլ հոտ է գալիս, մենք գյուղացի մարդիկ ենք… Ես Նեկտարին չեմ ասել՝ կվառեմ: Նա իրեն վատ էր պահում, ես ասել եմ՝ քեզ պետք է գյուղից վթարել…»:
Մարտիրոսը նկատի ուներ գյուղից «վտարելը»…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրողի բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց ուժի մեջ անփոփոխ: Մարտիրոս Հովհաննիսյանն էլ, պատիժը կրած-վերջացրած, վեր կացավ ու հանգիստ գնաց իրենց գյուղ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում