Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Միջուկային գամբիտ Հայաստանի շուրջ

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Ըստ այդ փաստաթղթերի` կա նաև համաձայնություն Իրանում երկու նոր ատոմակայանի կառուցման մասին:

Թե ինչպիսի ընթացք կունենա այս համաձայնագրերի իրագործումը, ցույց կտա ժամանակը, քանի որ այստեղ շատ որոշիչ են լինելու Իրան-Արևմուտք բանակցությունները, և սրանցից է կախված լինելու Ռուսաստանի հետ Իրանի համագործակցության ապագան: Արևմուտքի հետ բանակցությունները առաջ են գնում բավական դանդաղ: Օրերս Օմանում տեղի ունեցած ԱՄՆ-Եվրամիություն-Իրան եռակողմ հանդիպումը արտգործնախարարների մակարդակով, ըստ էության, անարդյունք էր, համենայնդեպս շոշափելի առաջընթաց չարձանագրեց: Այս ֆոնին, իհարկե, Մոսկվայի հետ Թեհրանի համաձայնագրերը նպատակ ունեն նաև որոշակիորեն ազդեցություն թողնել Արևմուտքի վրա, և Թեհրանն, ըստ ամենայնի, փորձում է իր բանակցային դիրքերն ամրացնել նման համաձայնագրերով:

Այս գլոբալ հոսքերից զատ, Իրանի և Ռուսաստանի միջև ատոմակայանի շինարարության մասին համաձայնագիրն ունի նաև ավելի փոքր ենթատեքստեր` մասնավորապես կապված Հայաստանի հետ: Հայաստանը դեռևս 2008 թվականին հայտարարել է նոր ատոմակայանի շինարարության մասին, որից մեկ-երկու տարի հետո «Ռոսատոմի» հետ կնքվեց համաձայնագիր, որ շինարարությունն իրականացնելու է Ռուսաստանը: Սակայն առ այսօր որևէ տեղաշարժ այս ուղղությամբ չկա: Ռուսաստանը հայտարարել է, որ կհատկացնի շինարարության ֆինանսների 20 տոկոսը, ըստ նախնական գնահատականի՝ մոտ 1 միլիարդ դոլար: Բայց ակնհայտ է, որ որևէ այլ ներդրող չի մտնի այդ նախագծի մեջ, եթե այնտեղ է Ռուսաստանը և Ռուսաստանն է ստանձնել շինարարության, այսպես ասած, հանձնառությունը:

Ի վերջո, ատոմակայանի նախագիծը քաղաքական է առաջին հերթին, և ներդրումներն այստեղ քաղաքական բնույթ ունեն, հետևաբար որևէ այլ ներդրող չի մտնի մի տեղ, որտեղ արդեն իսկ իր ձեռքը դրել է Ռուսաստանը, որքան էլ որ տեղ է թողել այլ ձեռք դնողների համար: Այդ տեղ թողելն է ամենաառանցքայինը:

Բանն այն է, որ Ռուսաստանի խնդիրն իրականում ատոմակայան կառուցելը չէ Հայաստանում, քանի որ այդ դեպքում Մոսկվան ոչ մի ձեռքի տեղ չէր թողնի և կֆինանսավորեր ամբողջությամբ: Հարցն այն է, որ Ռուսաստանը պարզապես արգելափակել է այլ ներդրողների մուտքը հայկական նոր ատոմակայանի նախագիծ: Մոսկվան համոզված է, որ բավական է մի փոքր տեղ դնի իր ձեռքը, որպեսզի մյուս որևէ հատվածներում որևէ այլ ձեռքեր չհայտնվեն` քաջ հասկանալով, որ ֆինանսա-տնտեսական առումով տեղ թողնված է, սակայն քաղաքական առումով այն չկա:

Ռուսաստանը ատոմակայանի շինարարության ավելի թանկ ծրագրեր է իրականացնում Թուրքիայի հետ, այսօր համաձայնագրեր է ստորագրում Իրանում նոր ատոմակայաններ կառուցելու մասին: Մի քանի ամիս առաջ ադրբեջանցի պաշտոնյաներն էին հայտարարում, որ Մոսկվայի հետ շփումներ են հաստատում ատոմային էներգետիկայի շուրջ համագործակցություն սկսելու համար: Մոսկվան Հայաստանի շուրջը ատոմակայաններ է կառուցում, իսկ ահա Հայաստանի նոր ատոմակայանի հարցում կատարում է ընդամենը զսպող դեր, փոխարենը 300 միլիոն դոլար հատկացնում հին ատոմակայանը նորոգելու համար: Ընդ որում` նորոգման աշխատանքները կատարելու են ռուսական ընկերություններ, որոնք այսպիսով կվերցնեն այդ 300 միլիոն դոլարը, որը Մոսկվան տալու է պարտքով, իսկ պարտք կմնա Հայաստանը: Լավ ատրակցիոն է, խոսք չկա:

Ընդ որում` ոչ մի երաշխիք չկա, որ հայկական գործող ատոմակայանի նորոգումը ավելի թանկ չի արժենա կամ ժամանակի մեջ ավելի չի ձգձգվի: Այստեղ Ռուսաստանն ունի երկշերտ շահ: Նախ կոմերցիոն՝ ինչքան քիչ աշխատի ատոմակայանը Հայաստանում, այնքան Հայաստանում ավելի շատ կաշխատի և էներգիա կվաճառի Հրազդանի ՊՇԷԿ-ը, որը պատկանում է ռուսական գազային հսկային՝ «Գազպրոմին», և որը սպառում է ռուսական գազ: Ոչինչ, որ այդ էլեկտրաէներգիան ավելի թանկ է, քան ատոմակայանի արտադրածը, և հետևաբար հայաստանցիներն ավելի թանկ են վճարելու: Կարևորը, որ շահույթ ստանա «Գազպրոմը»:

Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, որ հայկական ատոմակայանը հաջորդ տարի կանգնեցվելու է վեց ամսով՝ շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու համար անհրաժեշտ նորոգման աշխատանքների նպատակով: Նույն Երվանդ Զախարյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ հայկական ատոմակայանի պլանային նորոգման ընթացքում չնախատեսված աշխատանքներ են ի հայտ եկել: Ի՞նչն է խանգարելու հաջորդ տարի հայտարարել, որ վեցամսյա դադարի ընթացքում չնախատեսված աշխատանքներ են ի հայտ եկել, և ավելի լավ նորոգելու համար կպահանջվի ևս մի քանի ամիս:

Զախարյանը հայտարարել է, որ մինչև 2026 թվականը Հայաստանը պարտավոր է նոր ատոմակայան կառուցել: Հայաստանը պարտավոր էր արդեն իսկ սկսած լինել նոր ատոմակայանի կառուցումը, սակայն այսօր ընդամենը պարտք է վերցնում հինը նորոգելու և ժամկետը երկարաձգելու համար: Որովհետև այստեղ է նաև Հայաստանն ատոմակայանազերծելու Ռուսաստանի երկրորդ շահը:

Ատոմակայանը քաղաքական, ռազմա-քաղաքական ռեսուրս է` և այն պատճառով, որ էներգետիկ անվտանգություն է ապահովում, և այն, որ չնայած զենքից բավական հեռու, բայց ամեն դեպքում միջուկային տեխնոլոգիա և այսպես ասած զինանոց է, որը կշիռ է տալիս տվյալ պետությանը: Հայաստանը զրկելով ատոմակայանից` Ռուսաստանի համար էլ ավելի հեշտ կամ գրեթե լուծված հարց հնարավոր կլինի համարել Հայաստանի վերագաղութացումը:

Ու քանի դեռ Հայաստանում այդ գործընթացը ծավալվում է առանց որևէ քաղաքական դիմադրության, ապա 2026 թվականին Հայաստանը ոչ միայն նոր ատոմակայան չի ունենա, այլ չի ունենա անգամ էներգետիկայի նախարարություն` դրա փոխարեն բավարարվելով ՌԴ էներգետիկայի նախարարության վարչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում