Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

ԵՄ-ի հետ ասոցացվելու համար Հայաստանը պետք է կորցներ Ղարաբաղը, որը թույլ տալ չէր կարող. երիտասարդ քաղաքագետ

Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում՝ ԽՀԱԱԳ-ն ստորագրելու համար Հայաստանը գին պետք է վճարեր, և այդ գինը Լեռնային Ղարաբաղն է, ինչը Հայաստանը թույլ տալ չէր կարող»,- AEGEE-Երևան/Երևանի եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության իրականացրած «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2014թ.» երիտասարդական խորհրդաժողովի ընթացքում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կիևում բնակվող հայ երիտասարդ քաղաքագետ, ուսանողուհի Սյուզաննա Մնացականյանը՝ անդրադառնալով Հայաստանի ընտրած զարգացման վեկտորին և արտաքին քաղաքական այլընտրանքներին:

Նա նշեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Ռուսաստանի ճնշումները Հայաստանի նկատմամբ էլ ավելի են մեծանալու այն դեպքում, երբ արդեն տարիներ շարունակ Հայաստանը գոյատևել է այդ ճնշումների ներքո: Ըստ նրա՝ Հայաստանն այլևս չի կարողանալու ունենալ ինքնուրույն դիրքորոշում շատուշատ աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող հարցերում: Սյուզաննայի համոզմամբ՝ երկրի այս դժվարին իրավիճակը հաղթահարելու համար հասարակությունը պետք է երկրի ղեկն իր ձեռքը վերցնի՝ սկսելով պայքարել երկրում ժողովրդավարական արժեքների ներդրման համար: Սա, երիտասարդ քաղաքագետի համոզմամբ, երկիրը կմտցնի զարգացման ճիշտ հուն:

Նա այն կարծիքին է, որ Հայաստանը կարող էր հետևել ուկրաինական օրինակին: «Բայց գինը, որը պետք է վճարեր դրա համար, ի՞նչը պետք է լիներ»,- նման հարց է բարձրացնում ուսանողուհին և պատասխանում, որ այդ գինը կլիներ Լեռնային Ղարաբաղի կորուստը, որը Հայաստանը չէր կարող թույլ տալ՝ հաշվի առնելով պատմությունը:

Երիտասարդ քաղաքագետը նշեց, որ կա նաև ԵՄ մեղքը, քանի որ ԵՄ-ն կա՛մ շատ չի ցանկանում ներգրավվել տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը՝ աջակցելով խաղաղության պահպանմանը, կա՛մ վախենում է Ռուսաստանի հետ առճակատման գնալուց: Սյուզաննա Մնացականյանը համոզված է, որ ելքեր միշտ կան, պարզապես պետք է պայքարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում