Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Գագան, Նիկան ու Այվազը դանակներն առել ու Վրաստանից եկել են Հայաստան՝ ավազակային հարձակման

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվեց Վրաստանի երեք քաղաքացիների՝ Գագա Կոպալիանիի, Նիկա Ղվալաձեի և Այվազ Իզմաիլովի գործի դատական քննությունը:

24-25 տարեկան ամբաստանյալներից առաջին երկուսը վրացի են, երրորդը՝ եզդի:

Նրանք մեղադրվում են խմբի կազմում նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով շինություն մուտք գործելով ու զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Գագան, Նիկան ու Այվազը նախնական համաձայնության են եկել, ժամանել Հայաստան և 2013 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում դանակներով զինված ներխուժել են Գարեգին Նժդեհի փողոցում գործող համակարգիչների խանութ:

Ավազակները հարձակում են գործել խանութի տիրոջ ու այդ պահին խանութում գտնվող նրա ընկերուհու վրա, դանակների գործադրմամբ տուժողների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել, կպչուն ժապավենով կապկպել նրանց: Հոգեկան ծանր վիճակի մեջ գցելով տուժողներին՝ ավազակները խանութից հափշտակել են դյուրակիր համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ինչպես նաև 20 հազար դրամ ու 2 դոլար: Նրանց հափշտակածի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 694 հազար 807 դրամ:

Ավազակային հարձակմամբ հափշտակած ավարով հանդերձ երեք ավազակները ճամփա են ընկել դեպի Վրաստան, սակայն նրանց անմիջապես հետապնդել ու օպերատիվ կերպով բռնել են հենց Հայաստանի տարածքում: Հափշտակված գույքն առգրավվել է, ապա ի պահ է հանձնվել տուժողներին, իսկ հարևան հանրապետությունից եկած «անհաջողակ գաստրոլյորներն» էլ ձերբակալվել են:

Հարձակման պահին իրենց բավական բիրտ դրսևորած երիտասարդները ամբաստանյալի աթոռին նստած էին խելոք ու ժպտերես: Նրանց խաղաղությանը նպաստում էին նաև տուժողների քաղաքակիրթ վերաբերմունքն ու ներողամտությունը:

Նախաքննության ընթացքում իրենց մեղավոր չճանաչած ամբաստանյալները դատարանում ընդունեցին իրենց մեղքն ու միջնորդեցին գործը քննել արագացված ընթացակարգով:
Մեղադրողն ու տուժողները չառարկեցին:

Դատարանը հրապարակեց ամբաստանյալների անձը բնութագրող փաստաթղթերը:

Ամբաստանյալներից՝ Այվազն ու Նիկան Վրաստանում դատապարտված են եղել: Այդ հանգամանքը որպես նրանց պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող, երևի, չի դիտվի, բայց նկատի կառնվի որպես բնութագրող հանգամանք:

24-ամյա Նիկան ամուսնացած է, կինն ուսանողուհի է, նա 2,5 տարեկան որդի ունի:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Ավագյանը ներկայացրեց Թբիլիսիից ստացված բնութագրերը, որոնք տրվել էին ամբաստանյալներին՝ նրանց բնակության վայրերի «բակերի նախագահների» կողմից: Երեք ամբաստանյալներն էլ բնութագրվել են որպես բարյացակամ, լավ, դրական վարքագծով երիտասարդներ, ովքեր հոգ են տանում իրենց ընտանիքների համար:

Տուժողները հայտնեցին, թե քաղաքացիական հայցի պահանջ չեն ներկայացնում՝ հափշտակված ամբողջ գույքը վերադարձվել է:

Նրանք ամբաստանյալների պատժի հարցում խստություն չպահանջեցին, այդ հարցը թողեցին դատարանի հայեցողությանը:

Մեղադրող դատախազ Ռ. Էլիզբարյանը ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:

Ամբաստանյալների շահերի պաշտպանը նիստի ավարտին իր պաշտպանյալների անունից ներողություն խնդրեց տուժողներից:

Տուժող աղջիկն ասաց, որ ամբաստանյալ Նիկայի երկուսուկես տարեկան որդու պատճառով են իրենք ներողամտություն հանդես բերում: Ավազակային հարձակման պահին իրենց նկատմամբ վերաբերմունքը կոպիտ է եղել, իրենց ապրումները եղել են շատ ծանր, բայց ավազակները բռնվել են, հափշտակված գույքն առգրավվել է, դատարանն էլ թող օրենքի սահմաններում նրանց պատասխանատվության ենթարկի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում