Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ո՞ւր մնաց Շահումյանի, Մարտակերտի, Մարտունաշենի, Գետաշենի դաշտային առաքելությունը…

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում մարտի 23-24-ը հրապարակեցին ԼՂ հարակից շրջաններում իրականացված դաշտային դիտարկման զեկույցի ամփոփումը: Նկատենք, որ զեկույցն ամբողջությամբ հրապարակված չէ, ամենայն հավանականությամբ` կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Նախ վերհիշենք, թե ինչ պայմաններում ԵԱՀԿ-ն ստիպված եղավ նախաձեռնել դաշտային այս առաքելությունը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անցյալ տարի սեպտեմբերի կեսին ողջունեցին Ադրբեջանի որոշումը՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում իր ներկայացրած բանաձևի հետաձգման փաստը։ Մեկնաբանելով ՄԱԿ-ի ԳԱ 64-րդ նստաշրջանի օրակարգում ներառված` «Միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի նախագծի քննարկումը հետաձգելու որոշումը` ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հստակ ասել էր, որ պատճառը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն է դաշտային փաստահավաք առաքելությամբ ԼՂ-ին հարող շրջաններ մեկնելու մասին։ Համանախագահները նշել էին, որ Իլհամ Ալիևի հետ սեպտեմբերի 7-ին, Սերժ Սարգսյանի հետ սեպտեմբերի 9-ին և ԼՂ-ի «դե ֆակտո իշխանությունների հետ» սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպումներում կողմերի հետ քննարկումներ են անցկացրել ավելի վաղ համաձայնեցված Դաշտային փաստահավաք առաքելության վերաբերյալ, և ներկայացրել են սեպտեմբերի վերջից հոկտեմբերի կեսերը իրականացվելիք առաքելության մանրամասները։

Այսինքն` պաշտոնական Բաքուն իր բանաձևի նախագիծը հետ վերցնելու դիմաց համանախագահներին ներկայացրել էր Դաշտային փաստահավաք առաքելություն իրականացնելու պահանջ, և այդ պահանջն իրագործվեց: Սա հայկական կողմից հստակ զիջում էր, թեև այդ օրերին իշխանությունները փորձում էին արդարանալ մեր հասարակության առջև. «Ավելի ամբողջական մոնիտորինգ և առաքելություն իրականացնելու համար ճիշտ կլինի, որպեսզի այս առաքելության ավարտից հետո նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում (դա Շահումյանն է, Մարտակերտի մի մասը, Մարտունաշենը, Գետաշենը և մի շարք այլ տարածքներ) իրականացվի նման դաշտային առաքելություն։ Առանց դրա` միակողմանի կլինի», – սեպտեմբերի վերջին հայտարարել էր իշխող «Հանրապետական» կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մինչդեռ վերջին օրերին մենք տեսնում ենք միայն պաշտոնական Բաքվի դրական արձագանքը ԵԱՀԿ զեկույցի առնչությամբ, մի բան, որ չի կարելի ասել հայկական կողմի առնչությամբ` առայժմ դրական արձագանք չկա ո՛չ Երևանից, ո՛չ Ստեփանակերտից, ինչը փաստում է այն մասին, որ զեկույցում հայկական կողմի համար առկա են տհաճ ձևակերպումներ: Ավելին` ստացվում է, որ հայկական կողմը մինչև առաքելության իրականացումը` չի կարողացել հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել և պահանջներ ներկայացնել, թե որ տարածքները կուզենար դիտարկվեին, որովհետև ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը օրերս ընդամենը հույս է հայտնել. «Ակնկալում ենք նաև, որ Մինսկի խմբի համանախագահները հնարավորին կարճ ժամկետներում կայցելեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մարտունու շրջանի արևելյան մաս, ինչպես նաև Շահումյանի շրջան և համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին»:

ԼՂ-ին հարակից շրջաններում իրականացված դաշտային դիտարկման զեկույցի ամփոփման մեջ համանախագահները նշել են, որ 2010թ. հոկտեմբերի 7-12-ը դաշտային առաքելություն են անցկացրել «ԼՂ-ին հարող Ադրբեջանի 7 օկուպացված տարածքներում»` գնահատելու համար տեղում տիրող իրավիճակը, ներառյալ` մարդասիրական և այլ հարցերով: Ինչպես հայտնի է, հոկտեմբերին համազեկուցողներին էին միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և իր թիմը, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի երկու փորձագետներ և 2005թ. ԵԱՀԿ փաստահավաք առաքելության խմբից մեկ անդամ: «Սա 2005-ից ի վեր միջազգային հանրության առաջին առաքելությունն է և ՄԱԿ-ի պաշտոնյաների առաջին այցը վերջին 18 տարիների ընթացքում», – նշել էին համանախագահները:

«Անցնելով ավելի քան հազար կիլոմետր` համանախագահները տեսան ԼՂ հակամարտության և դրա խաղաղ կարգավորմանը չհասնելու աղետալի հետևանքների վառ ապացույցները: Քաղաքներն և գյուղերը, որ գոյություն են ունեցել տարածքում հակամարտությունից առաջ, այժմ լքված են և դատարկ` գրեթե ամբողջությամբ ավերակների վերածված: Չնայած չկան արժանահավատ տվյալներ, բնակչության թվաքանակը կազմում է մոտավորապես 14 հազար մարդ, ովքեր ապրում են Լաչինում, Քելբաջարում և մի քանի փոքր բնակավայրերում», – ասված է փաստաթղթում: Համանախագահները գնահատել էին, որ այդ տարածքներում բնակչության նշանակալի աճ տեղի չի ունեցել 2005-ից ի վեր: Բնակիչները մեծ մասամբ հայեր են, ովքեր այնտեղ են տեղափոխվել Ադրբեջանից: Նրանք ապրում են ծանր պայմաններում, չզարգացած ենթակառուցվածքներով, ցածր տնտեսական ակտիվություն են ցուցաբերում և հանրային ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեն: Շատերը չունեն անձը հաստատող փաստաթղթեր: Ադմինիստրատիվ նպատակներով 7 տարածքները, նախկին ԼՂԻՄ-ը և այլ շրջաններ վերակազմավորվել են 8 նոր շրջանների: «Դաժան իրականությունն այս տարածքներում ավելի է խորացրել համանախագահների համոզմունքը, որ ստատուս քվոն անընդունելի է, և որ միայն խաղաղ բանակցություններով կարգավորումը կարող է ավելի լավ և որոշակի ապագայի հեռանկար ապահովել այն մարդկանց համար, ովքեր ապրել են այդ տարածքներում, և նրանց համար, ովքեր ապրում են այնտեղ այժմ», – ասված էր փաստաթղթում: Համանախագահները կոչ էին արել բոլոր կողմերի առաջնորդներին` «խուսափել վիճելի տարածքներում որևէ գործունեություն ձեռնարկելուց, որը կարող է ներազդել վերջնական կարգավորման վրա և փոխել այդ տարածքների բնույթը»: Նրանք նաև խորհուրդ էին տվել միջոցներ ձեռնարկել տարածքներում գերեզմանները և սրբավայրերը պահպանելու համար, ինչպես նաև ճշգրտել այն բնակիչների կարգավիճակը, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթղթեր:

Ինչպես նկատում ենք, այս զեկույցում ոչ միայն արձանագրվել է` «վիճելի տարածքներում գործունեության» անթույլատրելիությունը, այլև ամրագրվել է այդ տարածքներում տիրող հումանիտար իրավիճակը: Ակնհայտ է, որ այս ձևակերպումների հիմքում ընկած է ապագայում այդ տարածքները զիջելուն ուղղված հիմնական հստակ մեսիջը:

Սակայն այս ամենից բացի, խիստ ուշագրավ է դիտարկել զեկույցի ամփոփմանը հաջորդած Բաքվի արձագանքները: Նախ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքեց ԵԱՀԿ-ի իրականացրած առաքելության հաշվետվությանը: «Ադրբեջանը սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիմումը, որում կոչ է արվում հրաժարվել ցանկացած գործունեությունից, որը կարող է ժողովրդագրական, սոցիալական, ինչպես նաև մշակութային բնույթի փոփոխությունների հանգեցնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած պաշտոնական հայտարարությունում:

«Ադրբեջանը հավատում է, որ միջազգային հանրությունը կաջակցի իրեն կորուսյալ տարածքների վերադարձի հարցում: Ադրբեջանը համաձայն է միջազգային հանրության շրջանում գերակա այն կարծիքի հետ, որ եթե հայկական զորքերը դուրս բերվեն «օկուպացված» տարածքներից և վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այդ դեպքում լրջորեն կնվազի տարածաշրջանին սպառնացող վտանգը, պայմաններ կստեղծվեն ոչ միայն անհատի խաղաղ գոյության, այլև զարգացման ու առաջընթացի համար», հավելում է պաշտոնական Բաքուն:

Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում