Tuesday, 09 06 2026
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար

Անճաշակ օլիգարխիան

«Ժառանգության» առաջնորդ, Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի հարթություն է սահմանել՝ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի «Հայաստանների» պայքար: Գեղեցիկ է հնչում իհարկե, բայց թերևս քիչ կապ ունի իրականության հետ:

Բանն այն է, որ օրինակ՝ հենց ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը միգուցե հենց Սերժ Սարգսյանի Հայաստանից է: Չէ՞ որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որ մի քանի ամիս առաջ հայտարարում էր, թե մայիսի 6-ին արթնանալու ենք նոր Հայաստանում, բայց հանգիստ ընդունեց խորհրդարանի ընտրության արդյունքը, որ նկարվեց Սերժ Սարգսյանի Հայաստանում: Փաստացի, Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 6-ին դարձավ Սերժ Սարգսյանի Հայաստանի շտրիխը: Դրանից հետո դժվար է պատկերացնել իրական պայքար նրա ասած «հայաստանների» միջև: Բայց կա մեկ այլ հարթություն: Սերժ Սարգսյանի Հայաստանը բավականին կոնկրետ է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստանը՝ նկարագրական: Որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստանը դառնա կոնկրետ, նա թերևս պետք է կոնկրետացնի Սերժ Սարգսյանի Հայաստանի դեմ պայքարի մեխանիզմները:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի Հայաստան գոյություն չունի: Գոյություն ունի Հայաստան, որում կա նաև Սերժ Սարգսյան: Այդ Հայաստանը նույնքան էլ ասենք Լֆիկ Սամոյինն է, Թոխմախի Մհերինը, Նեմեց Ռուբոյինը, գեներալներ Մանվելինն ու Սեյրանինը, շատերինը: Եթե Հայաստանը լիներ միայն Սերժ Սարգսյանինը, կամ դրանից առաջ միայն Ռոբերտ Քոչարյանինը, ապա նրանք վաղուց էին այն կորցրել: Հետևաբար, պետք է մատնացույց անել նրանց դեմ պայքարի կոնկրետ մեխանիզմները: Րաֆֆի Հովհաննիսյանը դրանց մասին կարծես թե լռում է: Գեղեցիկ բաներ նա շատ է ասում, երբեմն նաև քաղաքական իմաստով գեղեցիկ քայլեր է անում: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի իշխող համակարգը զուրկ է գեղագիտական ճաշակից: Այնտեղ միակ անճաշակը Տարոն Մարգարյանը չէ: Համակարգին ձեռնոց նետողները պետք է լինեն կոնկրետ՝ թեկուզ անճաշակ, բայց կոնկրետ՝ ինչպես լուծել քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների հարցը:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարը առաջին հերթին ենթադրում է հենց դա, քանի որ հենց այդ քրեաօլիգարխիան է Հայաստանի իշխող համակարգի պատվանդանը: Այս հարցում հանրությանը ներկայացվող հստակ առաջարկներ կարծես թե չկան: Կան որակումներ, գնահատականներ, թե ինչքան վատը, ինչքան ընչաքաղց, ինչքան բիրտ և հոռի է այդ շերտը, ինչպես է այն թալանում երկիրը և այլն: Այդ ամենը հասկանալի է արդեն բոլորին, և երևի թե օլիգարխներն ու քրեական հեղինակություններն իրենք էլ հասկանում են այդ ամենը: Հասարակությունը պահանջում է այդ ամենը հաղթահարելու կոնկրետ մեթոդներ, ուղիներ: Օրինակ՝ տարբերակ է այն, երբ փորձ է արվում այդ սեգմենտը մաս առ մաս ներգրավել, այսպես ասած, ընդդիմության շարքերը: Վերջին հինգ տարում ընդդիմություն կոչվածը Հայաստանում զբաղված էր նաև հենց դրանով: Ավելին՝ 2008 թվականի փետրվարյան տասնօրյակում Լևոն Տեր-Պետրոսյանը իր պայքարի հիմնական շեշտը դրել էր հենց դրա վրա և այդ շեշտադրմանն էր ծառայեցնում ժողովրդական այն զանգվածը, որ հավաքված էր հրապարակում կամ երկրպագում էր շարժմանը դրանից դուրս: Տեր-Պետրոսյանը, ունենալով մեծ ժողովրդական զանգված, փորձում էր դրանով համակարգից պոկել տարբեր մասեր: Որոշ առումով դա նրան հաջողվեց, մի քանի բեկոր պոկվեցին, բայց դրանք շատ աննշան բեկորներ էին վճռորոշ ազդեցություն թողնելու համար: Հետո, հինգ տարիների ընթացքում, Տեր-Պետրոսյանը փորձեց պոկել ավելի մեծ բեկորին՝ Գագիկ Ծառուկյանին: Բայց դա նրան ոչ միայն չհաջողվեց, այլ ստացվեց այնպես, որ դրա հետևանքով բեկորների բաժանվեց հենց Տեր-Պետրոսյանի կառույցը՝ ՀԱԿ-ը:

Այսինքն՝ համակարգը մասնատելու, օլիգարխիային սիրաշահելու կամ խորամանկելու միջոցով պառակտելու և որոշ մասին ընդդիմություն ներգրավելու մեթոդը Հայաստանում տապալվել է մի քանի անգամ: Անհրաժեշտ է նոր մեթոդ, սկզբունքորեն նոր տրամաբանություն: Ընդդիմության, իրական ընդդիմության հիմնական, գլխավոր աշխատանքը ներկայումս պետք է լինի դա՝ նախագահական ընտրության գործընթացում, թե դրանից դուրս: Խնդիրը ըստ էության չի փոխվում: Ասել, թե այնտեղ վատ Հայաստանն է, իսկ այստեղ լավը՝ եկեք այստեղ, ձայն տվեք այս Հայաստանին, շատ քիչ է և գրեթե նշանակում է ոչինչ չասել: Այդպես շատերն են ասել, ստացել են շատ ձայն ու այդ ձայները մսխել են արագ կամ դանդաղ: Հիմա արդեն այդպես ձայն ստանալ հնարավոր չէ, առավել ևս, երբ այդ բանն ասում են գործիչներ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ համակերպվեցին այն ընտրություններին, որ անցկացվեցին վատ Հայաստանում:

Այդ իրավիճակում իսկապես դժվար է գնալ նախագահական ընտրության և հաղթել: Ոչ թե դժվար, այլ գրեթե անհնար: Այդ իրավիճակում հանրությունը, գիտակցաբար կամ ենթագիտակցաբար, գնացողներից պահանջում է հաղթել, նոր գնալ որևէ ընտրությունների, որովհետև չի լինում այնպես, երբ գործիչները նախագահական ընտրությունից ընտրություն շարունակաբար պարտվում են և ընդունում իրենց պարտությունները, իսկ նախագահի ընտրություններում հանդես են գալիս հաղթելու կարգախոսներով և պաթոսով: Այդպես առաջին հերթին ազնիվ չէ ընտրողի հանդեպ, ու ընտրողը շատ արագ է զգում այդ կամա, թե ակամա կեղծիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում