Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ղարաբաղ. գոյություն չունեցող պատերազմում՝ ինչպես գոյություն չունեցող պատերազմում

Ադրբեջանցի զինվորները Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում հայկական ուղղաթիռ են խոցել, և դա, անկասկած, հնչում է որպես մարտահրավեր և պատերազմի առիթ: Մյուս կողմից, ադրբեջանական դիրքերի վրա մեկը մյուսի ետևից պտույտներ գործող հայկական ուղղաթիռը նույնպես մարտահրավեր է և առիթ՝ այն դիտելու որպես թիրախ, ինչը, համապատասխանաբար, դառնում է պատերազմի առիթ: Թվում է, պատերազմի մեջ ներգրավված և շահագրգիռ կողմերից միայն նրա անմիջական մասնակիցներն են չգիտես ինչու վստահ, որ գործը պատերազմին չի հասնի: Այս մասին ռուսական «Եժեդնևնի ժուրնալ» անկախ պարբերականում գրում է վերլուծաբան Վադիմ Դուբնովը իր «Ղարաբաղ. գոյություն չունեցող պատերազմում՝ ինչպես գոյություն չունեցող պատերազմում» վերտառությամբ հոդվածում:

Թռիչք՝ հասանելիության սահմաններում

Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունների և համացանցում տարածված տեսանյութում լսվող քաջատեղյակ անձանց ոչ պաշտոնական մեկնաբանությունների համաձայն՝ իրար կողք թռչող հայկական ուղղաթիռները իրենց վրա ուշադրություն են գրավել ոչ միայն նրանով, որ վտանգավոր կերպով մոտեցել են ադրբեջանական մարտական դիրքերին, այլև միմյանցից էլ զարմանալիորեն մոտ հեռավորության վրա են գտնվել: Այնքան, որ չէր կարող վրիպել անգամ առաջին անգամ ձեռքը շարժական զենիթահրթիռային համալիր բռնած մարդը: Դատելով ադրբեջանցի զինվորականների մեկնաբանություններից՝ հերթական անգամ իրենց դիրքերի վրա ուղղաթիռների երևալն անսպասելի չի եղել նրանց համար, ընդհակառակը, նրանք պատրաստ էին դրան. տեսանյութը լի է ազարտով և սպասումներով, իսկ բարեհաջող կրակոցը ցնծություն է առաջացնում: Ուղղաթիռներից մեկը բռնկվում և վայր է ընկնում, մյուսը բարեհաջող հեռանում է…

Արդյոք ուղղաթիռը գտնվում էր անմիջապես ադրբեջանական դիրքերի վրա՝ պարզ չէ, և հազիվ թե ինչ-որ մեկն այժմ դա պարզի: Ադրբեջանական մամուլում, ի դեպ, ոչինչ չեն պնդում՝ խոցված ուղղաթիռի կոորդինատները զգուշորեն նշելով որպես «ճակատային գծից կրակի հասանելության սահմաններում»: Ուղղաթիռի այրվող կմախքը ամենայն հավանականությամբ նույնպես որևէ սպառիչ տեղեկություն չի տա: Ուղղաթիռը խոցելուց հետո ադրբեջանցիները ինտենսիվ կրակ են բացել ընկնելու վայրում՝ հնարավորություն չտալով հակառակորդին մոտենալ ուղղաթիռին: Կարելի է ենթադրել, որ հայ հետազոտողներն այդպես էլ հնարավորություն չեն ստանա մոտենալ ուղղաթիռի բեկորներին, իսկ մինչև միջնորդների ժամանելը դրանք ամենայն հավանականությամբ կկորցնեն իրենց տեղեկատվական արժեքը:

Մի խոսքով, ռազմական տեսանկյունից, պատերազմում՝ ինչպես պատերազմում, չնայած պաշտոնապես պատերազմ չկա:

Հայկական կողմը, մեծ հաշվով, հակասում է ադրբեջանականին, և անգամ ոչ ոք լրջորեն չի կասկածում, որ տեսանյութը մոնտաժված է: Այո՛, ուղղաթիռն ուսումնական թռիչք է իրականացրել, ընդ որում, այդ շրջանում նոյեմբերի 6-ից անցկացվում են համատեղ հայ-ղարաբաղյան ռազմական զորավարժություններ, որի մասին բոլորը նախազգուշացվել են: Միջադեպի և իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմը դնում է ադրբեջանական կողմի վրա, քանի որ ուղղաթիռում որևէ սպառազինություն չի եղել:

Սակայն ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ոչ պաշտոնական աղբյուրները այդպես էլ պատասխան չեն տալիս այն հարցին՝ ինչ կարիք կար ընդհանրապես առանց այն էլ լարված մթնոլորտում այդքան սպառնալից կերպով պոտենալ հակառակորդի դիրքերին:

Հատուցում. հեռուստատեսային տարբերակ

Ղարաբաղյան հակամարտությունն ինքնին հին ինտելեկտուալ խրախճանք է կոնսպիրոլոգների համար, իսկ 2014թ., երբ պարզվեց, որ չկա այնպիսի խելահեղություն, որ իրականություն չդառնա, պարզ պատասխանները հնչում են որպես անկրթություն, մանավանդ որ նման հարցեր, ըստ էության, չեն էլ մնացել:

Ադրբեջանի փաստարկներն այս իրավիճակում հասկանալի է. դիրքերում գտնվող մարդը պարտավոր չէ պարզել՝ թշնամու ուղղաթիռում սպառազինություն կա՞, թե՝ ոչ: Ինչպես պնդում են Բաքվում (և դրա հետ չեն վիճում Երևանում), նման թռիչքներ առաջին անգամ չէ, որ իրականացվում են, բայց նախկինոււմ հայկական թռչող սարքերը այդքան չէին մոտենում շփման գծին: Դատելով 1-2 տարի առաջ ադրբեջնական կողմից այդ դիրքերում եղած մարդկանց պատմածներից՝ գոյություն ունի մշտապես գործող հրաման՝ խոցել հակառակորդի ուղղաթիռները և ինքնաթիռները, և այդ դիրքերում օդային տագնապը երբեք անսպասելի չէ: Սակայն նախկինում գործը չէր հասնում թիրախի ուղղակի ոչնչացման, և ռազմական փորձ ունեցող մեր զրուցակիները ենթադրում են, որ տվյալ դեպքում շարժական ԶՀՄ-ից հարվածը, ամենայն հավանականությամբ, Բաքվի լրացրուցիչ թույլտվության կարիք է ունեցել: Եվ այդ թույլտվությունը ստացվել է:

Եթե դա այդպես է, ապա Բաքուն ուղղաթիռի տեսքով չտեսնված նվեր է ստացել: Ադրբեջանը վերջին տարիներին անընդհատ հիշեցնում է. որքան գնալով ավելի անիմաստ են դառնում բանակցությունները, այնքան ինքը ավելի շատ իրավունք է ստանում խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, մանավանդ որ այդ ճանապարհին, շնորհիվ տնտեսաության մեջ պատմական բեկման, ինքն ավելի պատրաստ է, քան հակառակորդը: Սակայն ինչպես ասվում է խուլիգանական պատվիրանում՝ «դանակը հանել ես՝ խփի՛ր», իսկ Բաքուն չէր խփում, ինչի պատճառով ավելի երկիմաստ էր թվում:

Խնդիրը նաև նրանում է, որ լայնածավալ պատերազմը նույնպես չի մտնում Բաքվի ծրագրերի մեջ: Եվ խնդիրը միայն այն չէ, որ հումքային բարեկեցությունը և դրա վրա կառուցված երկարաժամկետ ֆինանսական սխեմաները չեն դիմանա վառոդի հոտին: Պատերազմը տվյալ դեպքում, չնայած ադրբեջանական բանակի բյուջեն գրեթե տաս անգամ գերազանցում է հայկականին, կարող է ոչ այնքան կանխատեսելի լինել, քանի որ դրանում ներգրավված են մեծ թվով կողմեր, և պատահական սյուժեներն անկանխատեսելի են: Այստեղ կա և՛ Իրանը, և՛Թուրքիան, և՛ ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իրաքյան Քրդստանը: Չխոսենք էլ Ռուսաստանի մասին՝ միջամտության համար իր նախասիրությունների և շարժառիթների (այդ թվում վրացական գործոնը) բազմազանությամբ:

Եվ այս ամենը՝ Ուկրաինայում շարունակվող իրավիճակի պայմաններում:

Մի խոսքով, Ադրբեջանի համար այս կոնտեքստում անհրաժեշտ է տեղային ինչ-որ բան՝ նվազագույն ծախսերով: Ինչպես դա եղավ օգոստոսին, երբ ադրբեջանական կողմը մի շարք խոշոր դիվերսիաներ կազմակերպեց ադրբեջանցի հեռուստադիտողի համար դրանք ներկայացնելով որպես երկար սպասված հատուցում: Եվ միայն Ռուսաստանի նախագահի նկատմամբ հարգանքն էր պատճառը (այդպես էր երևում հեռուստատեսային մեկնաբանություններից), որ Բաքուն համաձայնեց մեղմել արդարացնի զայրույթը և կանգ առնել, իհարկե՝ ժամանակավորապես:

Շատ մեծ մանևրումներ

Իհարկե, իրականում ամառվա պատերազմը, որը շարունակվեց մի քանի ժամ, տարվում էր առավելապես արձակ ֆաբուլայով: Պարզվեց, որ Բաքուն ոչ մի հրաշք-զենք և հրաշք-հատուկ նշանակության ուժեր էլ չունի, ինչը, որքան ներդրում էլ արվում է ռազմական բյուջեում, ի հայտ է գալիս ամենապատասխանատու պահին. Երկու կողմերն էլ կռվում են միևնույն «կալաշնիկովներով», իսկ ադրբեջանական ռեմբոները այնքան էլ չեն գերազանցում հայ նորակոչիկներին: Իսկ նրանից բացի հայկական հրամանատարությունը ոչ ոք չուներ, քանի որ ադրբեջանցիների հարձակման ժամանակ հետախուզությունը տրամաբանական քնով էր անցել, և ամեն ինչ շատ վատ կավարտվեր, եթե կրակոցներից պատահաբար չարթնանար հարևան հրաձիգ վաշտը (ընդ որում, ոչ միանգամից): Ահա այսպիսին է պատերազմը, որում ճշմարտությունը երկու կողմերի համար էլ միանման կերպով սփոփիչ չէ, և որը, իհարկե, երկուսն էլ հեշտությամբ ներկայացրին որպես սեփական հաղթանակ:

Սակայն այս անգամ, ստացվում է, պաշտպանվում էր Ադրբեջանը: Ինչու՞ էին հայկական երկու ուղղաթիռները թռչում շփման գծի երկայնքով՝ իրենց դնելով կողքը «Ասեղ» խրելու վտանգի տակ:

Մի կողմից, ինչպես սովորաբար լինում է գործող շփման գիծ և անխոցելի հեռանկարներ ունեցող սառեցված հակամարտությունների դեպքում, լարվածության էվոլյուցիան օբյեկտիվ է և անդառնալի: Եթե բոլորը հարմարվում են այն բանին, որ դիպուկահարային պատերազմը առօրեական է, վաղը արդեն առօրեականություն կդառնա դիվերսիոն ակտիվությունը, անտառում բախումները, գերիները: Իսկ եթե այդ ամենը շարունակվում է 20 տարի, պետք է զարմանալ ոչ թե այն բանի վրա, որ ուղղաթիռ են խոցում, այլ նրա, որ գործը չի հասել հատուկենտ օդային մենամարտերի:

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ օբյեկտիվ է: Այդպես եղավ ամռանը, այդպես եղավ, դատելով ամեն ինչից, նաև հիմա: Գոյություն չունեցող պատերազմում՝ ինչպես գոյություն չունեցող պատերազմում: Իսկ հետո կարճաժամկետ ռազմական բռնկումը փոխարինվում է դժգույն, բայց բուռն քաղաքական դիվերտիսմենտի: Օգոստոսյան բախումներից հետո Պուտինն էր՝ երկու նախագահների հետ՝ Սոչիում, հետո քայլը փոխանցվեց Ֆրանսուա Օլանդին, իսկ այժմ նորից՝ Աղդամ, երկինք, ուղղաթիռ:

Սակայն ուղղաթիռը թռչում էր ոչ միայն ուսումնական ծրագրի շրջանակում, այլ մեծ՝ 47 հազարանոց մանևրումների պայմաններում: Ինչը ինքնին այնքան էլ համընթաց չի քայլում խաղաղ կարգավորման ռեժիմի հետ, որը, առանց հատուկ ակնածանքի, երկու կողմերն էլ ընդունում են: Եվ իսկապես տարօրինակ կլիներ, եթե նման միջոցառումն ընթանար առանց այնպիսի էքսցեսների, ինչպիսին էին արտասովոր, սադրանքի նմանվող ուղղաթիռային ռեյդերը:

Սակայն նախկինում նման մանևրումներ չէին լինում: Եվ լարվածությունը շփման գծում ավելացավ հենց այս տարի: Երկու կողմերի վերլուծաբաններն էլ պնդում են, որ գարնանից սկսած, անիմաստ է մխիթարվել «հետո՝ չի նշանակում հետևաբար» ձևականությամբ:

Ուստի նույնիսկ նրանք, ովքեր նախկինում աչքի չ էին ընկնում ավելորդ կոնսպիրոլոգիայով, համոզված են.ուղղաթիռի տարօրինակ մանևրումների պատասխանը պետք է փնտրել Ռուսաստանի մեջ:

Այս միտքը նոր չէ, իսկ այն թեզիսը, որ Մոսկվան Ղարաբաղում ավելի շուտ ստեղծում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» հին բանաձևը, արդեն վաղուց տրյուիզմ է, թեկուզև՝ միանգամայն արդարացի: Սակայն Մոսկվային, ինչպես և Բաքվին, անհրաժեշտ է վերահսկվող և կանխատեսվող լարվածություն: Մի քանի բախումը, որից հետո հնարավոր կլինի բլոլորին հաշտեցնել, գերազանց է: Իրական պատերազմ, որում ներգրավված կլինեն բոլոր մերձակա տարածքները և ոչ միայն՝ հազիվ թե: Սակայն մի բան է աշխարհին վախեցնելը, մեկ այն բան՝ ներքաշվել անկանխատեսելի գլոբալ խարդավանքների մեջ:

Սակայն ինչպես ցույց տվեց ամառվա կարճատև պատերազմի պատմությունը, յուրաքանչյուրը ստացավ իր բոնուսը: Այդ թվում և Հայաստանը, որը, ինչպես իշխանությունները բացատրեցին իրենցից հաշվետվություն պահանջող քաղաքացիներին, ի վիճակի եղավ պատասխան տալ անգամ աստղային պատերազմների պատրաստ հակառակորդին:

Մոսկվան էլ, հայտարարելով, որ պատրաստվում է վերադարձնել նախկինում զիջած հետխորհրդային բարձրությունը, ըստ երևույթին լրջորեն համոզվեց, որ իր առաքելությունն է վերադառնալ Հարավային Կովկաս: Համենայն դեպս, իրեն թշնամական Վրաստանից բաժանող ենթակառուցվածքային կապեր ստեղծելու միջոցառումներին միանում է մի ամբողջ ծրագիր՝ Դաղստանից դեպի Վրաստան նոր ճանապարհի կառուցումից մինչև Վրաստանով և Աբխազիայով Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնում: Այս ամենն այնքան էլ համոզիչ և իրատեսական չի թվում, մինչդեռ Երևանին, որը ստիպված է շեշտը դնել եվրասիականի վրա, այժմ մնում է միայն վստահություն քաղել Ռուսաստանի հետ նորացված եղբայրությունից: Քանի որ ոչ մի այլ փաստարկ, քան անվտանգության հարցերի հոգալը (ինչը և բացատրում է Եվրոպայից հօգուտ Եվրասիայի հրաժարվելը) պաշտոնական Երևանն այդպես էլ չի ներկայացրել:

Հայաստանի իշխանությունների ընդդիմախոսները նկատում են. Պատահական չէ, որ ուղղաթիռը ադրբեջանական դիրքերի վրա հայտնվեց Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Մոսկվա կատարած այցից երկու օր հետո: Հետո՝ չի նշանակում հետևաբար: Բայց, մյուս կողմից, նման ծավալի մանևրումներ Հայաստանը Ղարաբաղում նախկինում չի անցկացրել: Իսկ այնտեղ, որտեղ նման զորավարժություներ են, ինչ խոսք, կատարման էքսցես էլ է լինում:

Նկարագրվող պատմության մեջ կատարման էքսցեսը գրեթե կարգ է: Քանի որ պատմությունն ինքնին այն մասին է, թե ինչպես է իրականությունը դուրս գալիս վերահսկողությունից: Դիպուկահարային պատերազմը վերաճում է բախումների և դիվերսիայի, երբեմն ռազմատեխնիկա են առաջ քաշում, թերևս որպեսզի միանգամից մեղքից հեռու փախչեն և, Աստված մի արասցե, ինչ-որ էքսցեսի պատճառ չդառնան: Հետո ուղղաթիռը և նրա անձնակազմը, որն արդեն զոհված է համարվում: Ինչքան առաջ են շարժվում մարտական առօրեականության վերածվածի սահմանները, այնքան երկու կողմերի համար էլ շատանում են հաղթանակների և հաջողությունների առիթները: Բաքուն թնդեցնում է արդար փոխհատուցման մասին, և տարօրինակ կլիներ, եթե նա չօգտվեր այդ հնարավորությունից: Հայաստանի նախագահը մեկնել է Ղարաբաղ:

 

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում