Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Սևանի գաղութում քանդակագործ «Կակուլին» ծեծել ու ոսկորներն են ջարդել․ Ահարոնը բողոքում է. «Տենց բան չկա»

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Ահարոն Մխիթարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:

Գործով երկու ամբաստանյալ են եղել: 25-ամյա Ահարոնից բացի ամբաստանյալի աթոռին է եղել նաև 24-ամյա Անդրանիկ Հայրապետյանը, ով բողոք չի բերել, նրա մասով դատավճիռն ուժի մեջ է մտել:

Հանցավոր արարքը կատարվել է «Սևան» ՔԿՀ-ում, որտեղ Ահարոնն ու Անդրանիկը պատիժ են կրել:

Ընդհանրապես Ահարոնը նախկինում չորս անգամ դատապարտվել է, առաջին անգամը՝15 տարեկանում՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Պատանի Ահարոնի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, բայց նա նույն հոդվածով դատվել է նաև հաջորդ տարի…

Անդրանիկը նախկինում երկու անգամ է դատվել, երկու անգամն էլ՝ գողությունների համար: Առաջին անգամ դատվել է 17 տարեկանում, նրա նկատմամբ նույնպես պայմանական դատապարտություն է կիրառվել: Հաջորդ անգամ Անդրանիկը դատվել է երեք տարի անց…

Ահարոն Մխիթարյանը վերջին անգամ դատապարտված է եղել 2 տարի 6 ամիս, իսկ Անդրանիկ Հայրապետյանը՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման: Նրանք իրենց պատիժը կրել են «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

Ըստ այս գործով կայացված դատական ակտի՝ նույն կալանավայրում գտնվող Վոլոդյա Շախպերյանը և Արմեն Ոսկանյանը վիճել են՝ զուգարանի դուռը ուշ բացելու պատճառով: Շախպերյանը հարցրել է՝ ինչո՞ւ ես ուշ բացում դուռը: Ոսկանյանը պատասխանել է. «Ստրախովկա եմ պահում»: Երկու կալանավորները վիճել են:

Շախպերյանը պարզաբանում կատարելու համար 2013 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 21-ի սահմաններում գնացել է կալանավայրի այն հանրակացարան, որտեղ գտնվում էր Ոսկանյանը: Այնտեղ էին մնում նաև Ահարոնն ու Անդրանիկը:
Շախպերյանը դիմել է վերջիններիս՝ իրենց վիճաբանության շուրջ պարզաբանում կատարելու հարցով: Ներկա մեկ այլ կալանավոր՝ Մարտինը, ասել է, թե իրենք այդ հարցով կզբաղվեն:

Երբ Շախպերյանը ցանկացել է դուրս գալ այդ հանրակացարանից, Ահարոնն ու Անդրանիկը, ըստ դատավճռի, նրան հետ են կանչել: Անդրանիկը հարցրել է՝ դու ո՞վ ես: Շախպերյանն էլ պատասխանել է՝ Կակուլն եմ:

Ըստ դատական ակտի՝ այդ պահին խուլիգանական դրդումներով, ցանկանալով նվաստացնել «Կակուլին», Ահարոնը բռունցքով հարվածել է նրա դեմքին:

Շախպերյանը վայր է ընկել: Ահարոնն ու Անդրանիկը, միասնական դիտավորությամբ, շարունակել են գետնին ընկած Շախպերյանին հարվածել ոտքերով, պատճառել են վնասվածքներ, այդ թվում՝ 4-րդ և 5-րդ կողոսկրերի կոտրվածքներ՝ նրա առողջությանը հասցնելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Ահարոն Մխիթարյանը և Անդրանիկ Հայրապետյանը մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով:

Ահարոնը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, թե ինքը տուժող Շախպերյանին, ում կալանավայրում «Կակուլ» են ասում, չի տեսել դեպքի օրը, նրա մասին գիտի ընդամենը, որ նա պատիժ է կրում և որ քանդակագործ է: Իրենք «Կակուլից» ներողություն չեն խնդրել: Բացի իրենցից՝ հանրակացարանում 40-50 կալանավոր կա, այնտեղ հնարավոր չէ մարդ ծեծել, ծեծելու դեպքում էլ հնարավոր չէ, որ մարդ չտեսնի:

Իրենք չեն իմացել, որ «Կակուլը» Ոսկանյանի հետ խնդիր է ունեցել: Իրենց այդ հարցով չեն դիմել: Ինքը տեղյակ չէ, թե ով է ծեծել «Կակուլին»:

Անդրանիկ Հայրապետյանը ևս իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, թե ինքը ոչ ոքի չի հարվածել, չի ծեծել: Իմացել է, որ «Կակուլը» քանդակագործ է, ուրիշների միջոցով նրան ինչ-որ բաներ է պատվիրել:

Տուժող «Կակուլը» հայտնել է, թե իր և Ահարոնի ու Անդրանիկի միջև «միջին կարգի» խոսակցություն է գնացել, հնարավոր է՝ ինչ-որ չափով ինքը նույնպես մեղավոր էր, բայց չի կարող ասել, թե ինչի համար են իրեն ծեծել, քանի որ ոչ մի վատ արարք ինքը թույլ չի տվել: Ինքն իրեն առողջապես լավ է զգում, ամբաստանյալների հետ հաշտվել է, բողոք, քաղհայցի պահանջ չունի:

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել:

Ահարոն Մխիթարյանը վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի 5 ամիս, իսկ Անդրանիկ Հայրապետյանը՝ 3 տարի ազատազրկման: Պատիժների սկիզբը՝ դատավճռի հրապարակման օրից՝ 2014 թվականի օգոստոսի 26-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել միայն Ահարոն Մխիթարյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում Ահարոնն ասաց. «Տենց բան չկա: Ես ընդհանրապես էդ գործից տեղեկություն չունեմ: Էդ զոնի եսիմինչյանի… էդ անձնավորության՝ տուժողի հետ, ես ծանոթ չեմ: Դատավճռի հետ համաձայն չեմ: Գործով անցնող մարդիկ, մասնավորապես Ոսկանյանը, ցուցմունք չեն տվել: Վերանայեք գործն ու ինձ արդարացրեք, ես հանցագործություն չեմ կատարել»:

Ամբաստանյալի շահերի պաշտպանն ասաց, որ ապացույց չկա, թե Ահարոն Մխիթարյանը հանցանք է գործել, որ տուժողին հենց նա է վնասվածքներ պատճառել:

Գործի հանգամանքների նկարագրության մեջ նշվում է կալանավոր Ոսկանյանի անունը, բայց նա չի հարցաքննվել:

Երկու ամբաստանյալները՝ Ահարոնն ու Անդրանիկը, մեղավոր են ճանաչվել մեկ արարքի համար: Դատավճիռը չբողոքարկած ամբաստանյալ Անդրանիկ Հայրապետյանը դիմում է գրել, թե ինքը մենակ է կատարել հանցավոր արարքը, չի ուզում, որ իր պատճառով անմեղ մարդը՝ Ահարոնը, դատապարտվի:

Ըստ պաշտպանի՝ գործը լիարժեք քննելու համար անհրաժեշտ է հարցաքննել Ոսկանյանին, Անդրանիկ Հայրապետյանին, տուժող Շախպերյանին, և ինքը միջնորդությունների փուլում միջնորդելու է, որ գործը քննվի ոչ թե վճռաբեկության, այլ վերաքննության կարգով:
Պաշտպանն իր այդ միջնորդությունը կներկայացնի հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 1-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում