Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

«ԵՄ-ն Ուկրաինայի դեպքում անհեռատեսություն, Հայաստանի հարցում՝ անհեռատեսություն և անվճռականություն ցուցաբերեց»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային ֆրանսիական ռադիոյի լրագրող, վերլուծաբան Ելենա Գաբրիելյանը:

Ելենա, կա կարծիք, որ Ռուսաստանի հարուցած խնդիրները, որոնց բախվեց Եվրոպական միությունն Արևելյան գործընկերության գոտում, նաև ԵՄ-ի անսկզբունքայնության, անհետևողականության հետևանքով առաջացան: Որպես նման քաղաքականության օրինակ կարելի է մատնանշել ֆրանսիական «Միստրալ»-ի մատակարարումը Ռուսաստան, թեև տեղեկություն տարածվեց, որ իրականում ֆրանսիական իշխանությունները չեն տվել նման թույլտվություն:

-Ուկրաինայի հարցում Եվրոպական միությունն իսկապես անհեռատեսություն ցուցաբերեց, քանի որ Եվրոպայի կողմից ոչ բոլոր վտանգներն էին հաշվարկվել Ուկրաինային Ասոցացման համաձայնագիր և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր առաջարկելիս: Ավելին, ԵՄ-ն չունի մեկ միասնական տեսլական՝ ինչպես զարգացնել «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը: Ինչպես ինձ հետ զրույցներում նշում էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները, Եվրոպան, մասնավորապես Ֆրանսիան, ինքնագործունեությամբ է զբաղվել ուկրաինական ճգնաժամի հարցում, քանի որ ԵՄ-ն չի ունեցել մեկ միասնական ռազմավարություն այս տարածաշրջանի նկատմամբ: Ֆրանսիայում իրավիճակը դիտարկվում է հետևյալ կերպ, որ Ռուսաստանը և ռուսական իշխանությունները չափազանց կենտրոնացված են, ամեն ինչ որոշվում է Կրեմլի գրասենյակներում, և համապատասխանաբար Ռուսաստանն արձագանքում է շատ ավելի արագ կերպով և ունի միասնական ռազմավարություն ու տեսլական, ինչը, բնականաբար, հնարավոր չէ ասել ԵՄ-ի դեպքում: Եվրոպան բաղկացած է 28 երկրներից, բազմազանությունն է շատ, տարբեր տեսլականներ, քաղաքականություններ, հայացքներ: Ընդհանուր գաղափարախոսություն կա, բայց այն այնքան ընդհանրացված է, որ հարցերը, որոնք անհրաժեշտ է կոնկրետացնել, տարաձայնություններ են առաջացնում: Ռուսական էներգակիրներից կախված եվրոպական երկրները չափազանց մտահոգված են պատժամիջոցների կապակցությամբ, և մենք հստակ ականատես դարձանք, թե ինչպես Ֆինլանդիայի նախագահը մեկնեց Ռուսաստան նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Այսինքն՝ սա այն երկիրն է, որն ամենաշատն է կախված Ռուսաստանից:

Ինչ վերաբերում է «Միստրալ»-ներին, ապա սա չափազանց ցավոտ հարց է Ֆրանսիայի համար: Իրականում ֆրանսիական «Միստրալ»-ները Ռուսաստան առաքելու մասին խոսակցություններ սկսեցին ընթանալ դեռևս 3-4 տարի առաջ, երբ այդ պայմանագիրը ստորագրվեց, իսկ այն ստորագրվել է Նիկոլյա Սարկոզիի օրոք: Այդ պայմանագրի վերաբերյալ ևս շատ չպարզաբանված հարցեր կան, քանի որ հենց այն ժամանակ ծագեց վրացական հակամարտությունը, և հենց այդ ժամանակ Ֆրանսիան միջնորդական առաքելություն իրականացրեց: Մենք հիշում ենք՝ ինչպես Սարկոզիին ընդունեցին Վրաստանում, որից հետո կայացավ նրա հարավկովկասյան այցը, հենց այդ ժամանակ էլ ստորագրվեց այդ պայմանագիրը: Շատ հարցեր կային՝ սառեցվա՞ծ են արդյոք այս պայմանագրերը, թե՞ ոչ:

Դեռևս մայիս ամսին Ֆրանսուա Օլանդը Հարավային Կովկասում էր, ասաց, թե «Միստրալ»-ների հարցը չի քննարկվում, այնինչ ֆրանսիացի դիվանագետներն ինձ տեղեկացրին, որ ԵՄ ամենահզոր պատժամիջոցները կշրջանցեն «Միստրալ»-ներին: Գործարքը ներկայում հետևյալ փուլում է. չնայած ռուսական կողմի հայտարարություններին, թե Ֆրանսիան հետաձգել է Միստրալների առաքումը մի քանի ամսով, օրերս Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Սերբիայում հայտարարեց, որ բոլոր նախապայմանները դեռ իրականացված չեն, որպեսզի Միստրալների առաքումը հնարավոր դառնա:   Իսկ ավելի վաղ, ինչպես հայտնի է, ռուսական կողմը հաղորդեց, որ մատակարարումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին: Հետագայում պարզվեց, որ DCNS նավաշինարարական ընկերությունը հոկտեմբերի 8-ին Մոսկվա նամակ էր ուղարկել, տեղեկացնելով «Վլադիվոստոկը» Ռուսաստանին փոխանցելու արարողության մասին: Այս նամակը հայտնվել էր ԶԼՄ-ներում, իսկ ընկերության աշխատակիցն, ով պատասխանատու էր մատակարարման համար հեռացվել: Կապ է առաջանում նամակի և հեռացման միջև: Բայց ընկերությունը չի մեկնաբանում տեղի ունեցածը: Հատկանշնական է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վերջերս կատարած այցը Կանադա: Պատվիրակության կազմում էր այդ ընկերության քաղաքական խորհրդականը: Ինչպես հայտնի է, Կանադան զբաղվում է իր նավատորմի մոդեռնիզացիայով՝ ցանկանալով մատակարարումները դիվերսիֆիկացնել: Ներկայում Օտտավան գնումներ է կատարում Միացյալ Նահանգներից: ՉԻ բացառվումն, որ Փարիզը այլընտրանք է փնտրում:

Բոլորն են հասկանում այս գործարքի վտանգները՝ հաշվի առնելով այն, որ ՌԴ-ն անընդունելի մեթոդների շնորհիվ շարունակում է մեծացնել իր ազդեցությունը Ռուսաստանի հարավ-արևելքում: Բայց մյուս կողմից՝ Ֆրանսիայի համար, որը պետք է մինչև 2017 թ. տնտեսի 50 միլիարդ, սա մի պայմանագիր է, որն արժե մեկ միլիարդ 200 միլիոն, այսինքն՝ սա լուրջ կորուստ կլինի Ֆրանսիայի համար, եթե հաշվի առնենք, որ 30% տուգանքներ պետք է վճարի, եթե առաքումը տեղի չունենա: Ավելին, խոսքը միայն ֆինանսական կորուստների մասին չէ, խոսքը վարկանիշի կորստյան մասին է: Զենքի ոլորտը բավական առանձնահատուկ ոլորտ է: Եթե ուսումնասիրենք, ապա այն երկրներն են սովորաբար ունենում սպառազինության կարիք, որոնք պատերազմում են, որոնք ունեն դիկտատորական ռեժիմներ, ժողովրդավարական երկրների ղեկավարներին զենք անհրաժեշտ չէ, համապատասխանաբար, ամեն դեպքում քննադատություն անհրաժեշտ է, բայց այն ընկերությունների տեսանկյունից, որոնք այս ոլորտում աշխատում են, խոսքը բիզնեսի մասին է: Եթե Ֆրանսիան միայն քաղաքական դրդապատճառներից ելնելով չմատակարարի Ռուսաստանին զենք, ապա վաղը նույն Հնդկաստանը գուցե չգնի Ֆրանսիայից «Ռաֆալ» ինքնաթիռներ, այսինքն՝ պոտենցիալ գնորդները կսկսեն վերանայել իրենց մտադրությունները: Բայց սա այն մարդկանց արդարացումն է, ովքեր որ հանդես են գալիս «Միստրալ»-ների առաքման օգտին: Կան նաև ընդդիմադիրներ, ովքեր մտածում են, որ այսօր պուտինյան ռեժիմն այն ռեժիմը չէ, որին պետք է մատակարարել «Միստրալ»: Ուստի եթե Ֆրանսիան անի դա, ապա պոտենցիալ շատ այլ գնորդներ կհրաժարվեն համագործակցությունից: Մի կողմից՝ ընդդիմացողները ճիշտ են, մյուս կողմից՝ Ֆրանսիայի իշխանությունները ևս որոշակի արդարացված հաշվարկներ են իրականացնում: Այսինքն՝ իրավիճակը բարդ է իսկապես:

Ձեր նշած չհաշվարկվածությունը կար նաև Հայաստանի դեպքում, քանի որ Հայաստանն ունի անվտանգության խնդիր, 3.5 տարի ասոցացման պայմանագրի շուրջ բանակցելուց հետո Հայաստանը անսպասելիորեն հայտարարեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին: Դուք Հայաստանի կացության մասին ի՞նչ եք կարծում, և, ըստ Ձեզ, միանալով այս նախագծերին Հայաստանը որքանո՞վ ազատ կլինի զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Բանն այն է, որ եթե Ուկրաինայի հարցում Եվրոպան անհեռատեսություն ցուցաբերեց, ապա Հայաստանի հարցում՝ անհեռատեսության հետ անվճռականություն և Հայաստանին երաշիքներ տալու բոլոր տիպի մեխանիզմների բացակայություն, որպեսզի դրանց շնորհիվ Հայաստանը կարողանար շարժվել Եվրոպայի ուղղությամբ: Այստեղ ակնհայտ է, որ հարցը անվտանգության երաշխիքներին է վերաբերում: Մենք բոլոր գիտենք, որ բոլոր այն երկրները, ովքեր մտել են ԵՄ կազմ, սկզբում դարձել են ՆԱՏՕ-ի անդամ, անվտանգության հարցը լուծվել է Հյուսիսատլանտյան դաշինքի միջոցով: ԵՄ-ն սեփական բանակ չունի, ԵՄ-ն անվտանգության խնդիրներ չի լուծում, այն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում: Հենց այդ պատճառով ուկրաինական ճգնաժամում Եվրամիությունը այսպիսի փափկություն և անվճռականություն է ցուցաբերում, քանի որ ամեն ինչ որոշվում է առանց ՆԱՏՕ-ի:

Նախքան Ուկրաինայի ճգնաժամը Հայաստանն ավելի շատ խնդիրներ ուներ անվտանգության հետ կապված, քան Ուկրաինան: Հասկանալի է, որ հիմա Ուկրաինան ունի թե Ղրիմ, թե Դոնբաս, բայց Հայաստանը մի կողմից ուներ Ղարաբաղը, մյուս կողմից Թուրքիայի հետ փակ սահմանը: Այս պայմաններում Հայաստանը երաշխիքների կենսական անհրաժեշտություն ուներ: Այդ երաշխիքները ԵՄ-ն չէր տրամադրում: Իմանալով այս ամենը՝ Կրամլը հիանալի կերպով հաշվարկեց, թե Հայաստանի որ թույլ կողմերին կարելի է ճնշել, որպեսզի փոխի հայկական իշխանությունների որոշումը: Ես ունեմ երկու տեսակետ. չգիտեմ, թե որքանով են դրանք ճիշտ: Մի կողմից՝ ինձ թվում է, թե Հայաստանը ստել է, երբ 3 տարվա ընթացքում բանակցություններ է վարել, և շատ լավ իմացել է, որ չի կարող դրանք ավարտին հասցնել, այդ մասին շատ լավ իմացել են նաև Կրեմլում և Եվրոպայի քթի տակ նման բեմականացում են իրականացրել: Գուցե դա իմ անձնական գնահատական է: Բայց մյուս կողմից, հնարավոր է, որ Հայաստանը մի փոքրիկ հույս է ունեցել, որ իրեն կհաջողվի մտնել ԵՄ կառույցներ ասոցացման համաձայնագրի միջոցով և այդ կերպ լավ հարաբերություններ պահպանել թե ԵՄ-ի, թե Ռուսաստանի հետ: Բայց հարկավոր է ասել մի կարևոր բան՝ ինչպես ուկրաինական ճգնաժամում, այնպես էլ արդեն Հայաստանի դեպքում ԵՏՄ-ն և ասոցացման պայմանագիրը դրված են եղել որպես փոխադարձ բացառող կառույցներ, ելնելով նրանից, որ եռակողմ բանակցությունները Ռուսաստանի, Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ միջև բացառվում են, հետևաբար հակամարտության հիմքն արդեն դրվել էր: Այդ պատճառով այս հակամարտությունում մենք տեսնում ենք, թե ով հաղթեց, և ով կորցրեց: Նկատի ունեմ, որ Հայաստանի դեպքում ԵՄ-ն ամենաքիչը կորցրեց: Կարող ենք եզրակացնել, որ ԵՄ-ի համար Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը լուրջ հաղթանակ չի եղել, այդ պատճառով ԵՄ-ն լուրջ ջանքեր չի գործադրել, որպեսզի Հայաստանին աջակցի այդ ուղղությամբ, ինչ-որ քայլեր ձեռնարկի կամ մեխանիզմներ ընդունի:

Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում լրիվ այլ իրավիճակ է, այնտեղ ժողովրդական դժգոհություն էր, բայց դա կապ չուներ ասոցացման պայմանագրի ստորագրման հետ: Ժողովուրդն ուղղակի արդեն չէր կարողանում տանել Յանուկովիչի ռեժիմը: Համաձայնագիրը չստորագրելն ուղղակի առիթ դարձավ, որպեսզի մարդիկ փողոց դուրս գային: Հայաստանում այդ ամենը չի եղել, և քանի որ ժողովրդական դժգոհություն չկար, ԵՄ-ն չի կարող թակել դուռն ու ասել՝ մենք գալիս ենք դուրս եկեք փողոց: ԵՄ-ն կարող է գալ ու ասել՝ ժողովուրդը որոշել է, ուրեմն մենք ձեզ հետ ենք: Եթե ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, ապա ըստ ԵՄ գնահատականի՝ ուրեմն, ժողովուրդն այդպես է որոշել, և նա չի ուզում: Այսինքն՝ այդ հարցում ԵՄ-ն բացարձակ անհեռատեսություն ու անվճռականություն է դրսևորել և ոչ մի բան չի ներկայացրել Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ եթե Հայաստանը որոշել է, ապա կգործենք համապատասխան ձևով:

Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքին, երբ նա մտավ ԵՏՄ կազմ: Ես հիմնվում եմ Ֆրանսուա Օլանդի ասածի վրա, երբ նա եկավ Հայաստան: Իրականում շատ զգուշ հայտարարություններ են արվել: Ֆրանսուա Օլանդը հիանալի հասկանում էր, որ Հայաստանն այն բանից հետո, երբ որոշեց մտնել ԵՏՄ, հայտնվում է Ռուսաստանի ուղեծրում: Հետևաբար, դա Ռուսաստանի ազդեցության ոլորտն է, և Ֆրանսիան դա բարձրաձայն ասում է, որ Հայաստանը ինքը պետք է որոշի, թե ում հետ պետք է համագործակցի ազատորեն: Դրա հետ մեկտեղ նա ասել է, որ մեզ ոչինչ չի խանգարում զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այսինքն՝ ինտեգրացիայի որ մի խնդիր չի խանգարում Հայաստանին համագործակցել ԵՄ-ի հետ: Թե որքանով է դա հնարավոր՝ արդեն ժամանակը ցույց կտա: Որքան արդյունավետ կլիներ ասոցացման պայմանագիրը Հայաստանի համար, նույնպես հնարավոր չէր 100%-ով ասել, քանի դեռ այն չէր ստորագրվել և գործածության դրվել: Հիմա մենք տեսնում են, թե Ուկրաինայում այն ինչպես է գործում, ինչպիսի արտաքին մեխանիզմներ են ազդում, որպեսզի այն 100%-ով աշխատի: Մտադրություններն ու այն ամենը, ինչ գրված է այդ համաձայնագրում բացարձակապես դրական են տնտեսության համար, բայց կարող եմ ասել, որ այն ասոցացման համաձայնագիրը, որն առաջարկվել էր Մոլդովային, Վրաստանին, Հայաստանին և Ուկրաինային, մինչև վերջ մշակված չէր: Եթե Վիկտոր Յանուկովիչը դուրս գար ժողովրդի առաջ և հայտարարեր՝ հարգելի ուկրաինացիներ, ես այս համաձայնագիրը դեռ չեմ ստորագրում, որովհետև այն մինչև վերջ մշակված չէ, ես կասկածում եմ, որ հեղափոխություն լիներ: Եթե նա նստեր բանակցությունների սեղանի շուրջ, մշակեր այն եվրոպացիների հետ, ապա դա բանակցությունների այլ մշակույթ կլիներ, և այլ արդյունքներ կլինեին: Ասոցացման համաձայնագիրը մինչև վերջ չմշակված շատ հատվածներ ունի: Նույնիսկ փորձագետներն ինձ ասել են, որ նախնական օրինակում, որն առաջարկվել է նաև Հայաստանին, այնպիսի կետ է եղել, որ համագործակցություն է լինելու ծովային ոլորտում: Հայաստանը ծով չունի, մենք դա հրաշալի գիտենք, իսկ հետո այդ կետը հանվել էր համաձայնագրից: Կարելի է ասել, որ այդ համաձայնագիրը copy paste է եղել, որն առաջարկվել է տարբեր երկրների, այլ ոչ թե ադապտացված է եղել յուրաքանչյուր երկրի պահանջներին ու տնտեսությանը: Դա ԵՄ-ի պրոբլեմային մոտեցումն է, և Արևելյան համագործակցության քաղաքականությունում որոշել էր ինչ-որ կերպ նույն մոտեցումն ունենալ իրար սահմանակից երկրների նկատմամբ: Ի սկզբանե դա սխալ էր: Ընդհանուր ծրագիր պետք է լինի: ԵՄ-ն նախատեսում է նաև երկկողմանի համագործակցության պայմանագրեր: Ինձ թվում է՝ երկկողմանի համագործակցության ուղղվածությունը ավելի շատ պետք է լիներ, քան այդ ընդհանուր մետեցումները: Մենք գիտենք, որ նույն Արևելյան համագործակցության մեջ ինչ-որ կերպ իրար ավելի մոտ են Վրաստանն ու Մոլդովան իրենց աշխահրագրական դիրքով, այնպես էլ հակամարտությունների հարցերով:

Հայաստանը լրիվ առանձնահատուկ վիճակում է իր փակ սահմաններով, Ադրբեջանը համաձայնագրի ստորագրման նույնիսկ ցանկություն չի ցուցաբերել, իսկ Բելառուսը լռում էր: Այսինքն՝ նրանք բոլորովին տարբեր երկրներ են, և նույն մոտեցումը ցուցաբերելը ԵՄ-ի սխալն էր: Ինձ թվում է՝ ԵՄ-ն այնքան էլ լավ չգիտեր, թե ինչ է կատարվում արևելյան սահմաններում: Այն մասին, որ դրանք կան և այստեղ էլ իրենց մշակույթով եվրոպական երկրներ են, բայց երկար ժամանակ ապրել են ԽՍՀՄ-ում, հետևաբար նրանք լրիվ այլ քաղաքական համակարգ ունեն, այդ մասին ԵՄ-ում երևի բոլորովին վերջերս են իմացել: Ինձ թվում է, որ Կրեմլում էլ ԵՄ-ի առաջընթացն ու ընդլայնվելը գերագնահատել են: Ռուսաստանում շատ քաղաքագետներ կան, ովքեր ասում են, որ Պուտինի քաղաքակնությունը ոչ թե ագրասիա , այլ պաշտպանողական դիրքորոշում է: Հենց Վլադիրմի Պուտինի հայտարարությունում նշվում էր, որ նա պաշտպանվում է, այլ ոչ թե հարձակվում: Կարելի է տարբեր ձևով գնահատել, բայց գլխավոր թեզիսը, որ ես առանձնացրել եմ՝ անհեռատեսությունը, անվճռականությունը ԵՄ-ի հարցում: Հայաստանի համար նրանք ասում են, որ ոչինչ չի խանգարում համագործակցության համար, բայց, ի դեպ, ֆրանսիացի քաղաքական գործիչները Հայաստանի հետ կապված իրավիճակից որոշակի դաս են քաղել Ուկրաինական ճգնաժամից: Ես գիտեմ, որ Ֆրանսիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ համարում են, որ կոպիտ սխալ էր չնստել Ռուսաստանի հետ սեղանի շուրջ 2013 թ., երբ դա առաջարկվում էր: Նրանք վայելում են այն, ինչ իրենք արեցին: Ինձ թվում է, որ հենց այդ պատճառով Ֆրանսուա Օլանդը, երբ Հայաստանում էր, հասկանալ տվեց, որ մեկը մյուսին չի խանգարում:

Մենք հիշում ենք, որ ի սկզբանե հայտարարվում էր, որ ասոցացումն ու Մաքսային միությունը իրար բացառող երևույթներ են: Նա հասկանալ է տվել, որ այստեղ պետք է փնտրել ինչ-որ ուրիշ՝ երրորդ որոշում: Նրանք հիմա հետքայլ չեն կարող անել և ասել, որ դրանք իրար չեն բացառում: Հասկանալի է արդեն, որ ասոցացման պայմանագիրը Մաքսային միության հետ անհամատեղելի է, բայց դրա հետ մեկտեղ, եթե երկիրն ընտրություն է կատարել, ապա պետք է նրան ինչ-որ բան առաջարկել: Ֆրանսուա Օլանդը ասաց, որ Հայաստանին համագործակցություն ենք առաջարկում, մեկը մյուսին չի խանգարում, բայց թե այդ համագործակցության ինչ բանաձև է լինելու՝ դա դեռ հասկանալի չէ: Ինձ թվում է, որ այդ համագործակցության մասին խոսել են հենց ԵՄ-ում, թե չէ Օլանդը չէր բարձրաձայնի նոր բանաձևի մասին: Քանի որ այն բարձրաձայնվել է, ապա պետք է հասկանանք, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Հենց նույնն է Վրաստանի հարցում: Օլանդն ասաց, որ ՆԱՏՕ Վրաստանի մուտքի հարցը կանգնած չէ, այդ պատճառով այդ հարցին շատ զգուշ պետք է մոտենալ, և պետք գտնել համագործակցության այնպիսի բանաձև, որը ադապտացված կլինի Վրաստանում տիրող իրավիճակին: Այդ այցից երևում էր, որ Ֆրանսուա Օլանդը այդտեղ էր եկել շատ զգուշությամբ, և Բաքվում արած նրա առաջին հայտարարություններում զգացվում էր, որ այդ այցը ուղղված չէր ինչ-որ մեկի դեմ: Եթե Ֆրանսիայի նախագահը խոսում է այդ մասին՝ լինելով Բաքվում, ապա դա նշանակում է, որ նա եկել է մեկ այլ պետության տարածք, պետություն, որը գտնվում է այլ երկրի ազդեցության տակ: Ես կարծում եմ, որ դա այնքան էլ հարիր չէ Ֆրանսիայի նման երկրին, որը նման ազդեցություն ունի: Եթե Ֆրանսիան իրեն որակում է՝ որպես հզոր պետություն ժամանակակից գեոքաղաքականությունում, Հարավային Կովկասում հայտարարում է, որ իր այցը ուղղված չէ ոչ մեկի դեմ, ապա դա նշանակում է՝ Ռուսաստան, մենք քեզանից վախենում ենք, չնայած որ եկել ենք ձեր տարածք, բայց չենք ուզում ոչ մի վնաս պատճառել: Ես և մի շարք այլ ֆրանսիացի գործընկերներ հենց այդպես ենք հասկացել նրա հայտարարությունը: Չնայած ոմանց կարող է թվալ, որ նա դրանով ցանկացել է Ռուսաստանին հասկացնել, որ մենք պատրաստ ենք այս տարածքներից պլատֆորմ ստեղծել համագործակցության համար: Չգիտեմ, թե Ֆրանսուա Օլանդը ինչ է ուզել դրանով փոխանցել, բայց հենց ինձ համար նա դա է ասել: Հայաստանում և Վրաստանում արված մի շարք այլ հայտարարություններում նշել է, որ մենք մեր տարածքում չենք, բայց մենք նաև անկախ պետությունների տարածքում էլ չենք: Նրա հայտարարություններում զգացվում էր, որ նրանք չճանաչում են այդ երկրների կախվածությունը Ռուսաստանից, որովհետև այդ ամենը տեղի է ունեցել Ուկրաինայի պոտենցիալ ճգնաժամի պայմաններում:

Դուք այսօր ԵՄ քաղաքականության մեջ տեսնո՞ւմ եք, որ ԵՄ-ն դասեր է քաղել: Չէ՞ որ ԵՄ-ն բախվեց այն խնդիրներին, որոնք ունեն Արևելյան գործընկերության երկրները: Այսօր նկատո՞ւմ եք, որ ԵՄ-ն պատրաստ է հաշվի առնել այն առանձնահատկությունները, որոնք կան այս տարածաշրջանում:

Հարավային Կովկասում Օլանդի հայտարարությունները խոսում են այն մասին, որ դասեր առնվել են արդեն. ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց եվրոպական քաղաքականության թուլությունը և այն սպառնալիքը, որ գալիս է Ռուսաստանից: Դասեր քաղել են, իսկ ի՞նչ կարող է անել ԵՄ-ն: Դա մարտահրավեր է, որին պետք է ԵՄ-ն հետևի: Ես չեմ կարող Ձեզ փոխանցել հանդիպումների թիվը, որոնք կազմակերպվում են այդ թեմայի շուրջ, այսինքն՝ ինչ կարող է ԵՄ-ն անել ուկրաինական ճգնաժամում: Պետք է տեղի ունենա ԵՄ-ի արևելյան սահմանների վերագնահատում: Եթե, օրինակ, Հայաստանին առաջարկում ենք այլ բանաձև, որը դեռ չեն էլ բարձրաձայնել, բայց ասել են, որ խոսքը առանձնահատուկ բանաձևի մասին է: Վրաստանի և Մոլդովայի հետ մինչև վերջին պահը մենք վախենում ենք համաձայնագրի իմպլեմենտացիայից, ինչը չէր բերի Օսիայում և Աբխազիայում, Մերձդնեստրում հակամարտության սրման: Ուկրաինայի կողմից նստեցին բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև հասկանում էին, որ իրավիճակը սրվում է: Եվրոպան դասեր է քաղաքում: Պատժամիջոցները պատասխան քայլեր էին: Շատերը կարող են համաձայն լինել կամ ոչ, բայց ԵՄ-ի տեսակետով՝ ինքը պատասխան քայլեր է անում Ռուսաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում