Thursday, 25 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Ի՞նչ կար, որ պետք է պառակտվեր

Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, ՀԱԿ տիրույթում տեղի ունեցած վերջին օրերի հայտնի զարգացումները (նրանց համար հայտնի, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի ներհամակարգային պայքարով) առիթ են տվել խոսակցությունների ոչ իշխանական եռյակում հակասությունների կամ պառակտման մասին:

Նման խոսակցությունների հիմքեր, սակայն, չկան այն պարզ պատճառով, որ ոչ իշխանական եռյակում երբեք չեն եղել ընդհանուր հայտարարներ ու մոտեցումներ այն հարցերի վերաբերյալ, որոնց վերաբերյալ այսօր տեղի են ունենում բանավեճեր և հրապարակային հայտարարությունների մակարդակով կատարվում են առերեսումներ կամ դիտողություններ: Պառակտման մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ եղել է համաձայնություն որևէ հարցի շուրջ, սակայն հետո կողմերից ինչ-որ մեկը խախտել է համաձայնությունը կամ պայմանավորվածությունը և առաջացրել մի վիճակ, երբ հետագա համագործակցությունն այլևս հնարավոր չէ և՛ քաղաքական, և՛ բարոյական նորմերից ելնելով: Իսկ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև նման պայմանավորվածություններ կարծես թե չեն եղել:

Օրինակ` կարծեք թե ԲՀԿ-ից որևէ մեկը հրապարակավ չի խոստացել, որ Գագիկ Ծառուկյանը երբեք չի հանդիպի և ոչ մի հարցում չի պայմանավորվի Սերժ Սարգսյանի հետ: ՀԱԿ-ը հասարակությանը փորձել է հավաստիացնել, որ Ծառուկյանը պոկվե՞լ է համակարգից, և դա անուղղակի նշանակում է, որ ոչ մի հանդիպում Սերժ Սարգսյանի հետ չի՞ կարող լինել: Եթե անգամ ՀԱԿ-ի հայտարարությունները Ծառուկյանին պոկելու մասին համարենք հայտարարություն այլևս Սերժ Սարգսյանի հետ գործ չունենալու մասին, ապա միևնույն է` ՀԱԿ-ի հայտարարությունները դեռ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև համաձայնության կամ պայմանավորվածության վկայություն չեն:

ՀԱԿ-ը հասարակությանը մի բան է ասում, ԲՀԿ-ի հետ բոլորովին այլ բան խոսում ու պայմանավորվում կամ քննարկում: Դրա վկայությունն այն է, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի առաջնորդների հանդիպման բովանդակությունը երբեք բաց չի եղել, չի բացվել: Եթե նույնն է, ինչ հասարակության առաջ ասվող խոսքերինը, ապա ի՞նչ կարիք կա փակ պահել այդ հայտարարությունների բովանդակությունը: Կամ` եթե նրանց ներքին քննարկումներն ու զրույցները նույնն են, ինչը որ հասարակության համար արվող հայտարարությունները, ապա ի՞նչ կարիք կա հանրահավաքներում մասնակիցների մեջ քվեարկություն կազմակերպել և կորզել «անվերապահ հավատ» լիդերների նկատմամբ:

ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև պայմանավորվածությունների շրջանակը մինչև այսօր բացարձակապես թափանցիկ չի եղել, հասարակությունն այդ պայմանավորվածությունների շրջանակին լիարժեք չի տիրապետել, ընդհանրապես չի տիրապետել, որպեսզի ներկայումս խոսի պառակտումների կամ հակասությունների մասին: Ավելին` իրականում մոլորություն ու թյուրիմացություն է այն կարծիքը, թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ունեցել են ընդհանուր ռազմավարություն, ինչի մասին հայտարարվում է հանրահավաքների հարթակներից` մոլորության մեջ գցելով ունկնդրին:

Սերժ Սարգսյանին հեռացված տեսնելը ընդհանուր ռազմավարության հետ որևէ աղերս չունի, ռազմավարությունը չի կարող այդքան նեղ լինել: Ռազմավարությունը կարող է վերաբերել և պետք է վերաբերի ընդգրկուն տեսլականի, որն այսբերգի նման է, այսինքն` դրա երևացող մասը լինելով իշխանափոխությունից կամ Սերժ Սարգսյանի հեռացումից առաջ, չերևացող մասով պետք է լինի նրա հեռացումից հետո: Այսինքն` ինչ է լինելու հետո, ինչպես է լինելու, ինչ թիրախներ ու խնդիրներ են լինելու, լուծման ինչ մեխանիզմներ են առաջարկվելու հանրությանը, մասնակցային ինչ մոտեցումներ են դրվելու իրավիճակի կառավարման գործընթացում: Իսկ այդ ամենի կապակցությամբ ասվել է ընդամենը, թե Սերժ Սարգսյանին կհեռացնենք, և կլինեն նոր ընտրություններ, որոնց միջոցով հասարակությունը կընտրի իր նախընտրելի քաղաքական թիմին:

Համաձայնեք, որ քաղաքականության մեջ և այն էլ հայաստանյան իրականության պայմաններում այդ հայտարարությունը չի նշանակում բացարձակապես ոչինչ, քանի որ բացարձակապես չի անդրադառնում դրա տակ եղած մեխանիզմների աշխատանքին: Մինչդեռ այդ մեխանիզմները կան, դրանք պետք է աշխատեն, պետք է աշխատեն որոշակի ռեսուրսներով, պետք է լինի այդ ռեսուրսների ձևավորման աղբյուր, կառավարում, հետևաբար նաև այդ աղբյուրի կամ կառավարիչների ներգործության խնդիր, վերահսկողության խնդիրներ և բազում այլ հարցեր: Եվ այդ ամենը հայաստանյան աղճատված բարոյական և տնտեսա-քաղաքական իրականության մեջ:

Եթե չկան այդ հարցերի վերաբերյալ ոչ իշխանական ուժերի կոնկրետ մատուցումներ հասարակությանը, ինչպե՞ս կարող ենք խոսել պառակտման մասին: Նրանք ինչո՞ւմ են համաձայնել, որ այժմ պառակտվեցին: Եթե խոսքը Սերժ Սարգսյանին հեռացնելու մասին է, ապա վստահաբար կարող ենք ասել, և համոզված եղեք, որ եթե Գագիկ Ծառուկյանը նրա հետ հարյուր անգամ էլ հանդիպի և ամեն հանդիպմանը կենացն էլ խմի, միևնույն է` նրա մոտ կես քայլ անգամ չի նահանջելու Սերժ Սարգսյանին հեռացված տեսնելու ցանկությունը:

Այնպես որ, այս ցանկությունների մասով ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը բոլորովին էլ պառակտված չեն, իսկ ահա ռազմավարության մասով նրանք երբեք միավորված չեն էլ եղել: Նրանց միավորումը տակտիկական է և լուծել է բացառապես ընթացիկ կուսակցական խնդիրներ ու նպատակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում