Tuesday, 23 04 2024
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր

Պետք է հրաժարվել իրավիճակային քաղաքականություն վարելուց. Արմեն Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

-Վերջերս Փարիզում Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպմանն ընդգծվեց հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Օրերս տեղի ունեցածը քաղաքագիտական տեսանկյունից ի՞նչ է:

-Հակամարտության խաղաղ կարգավորումը` բանակցությունների միջոցով, ուժի կիրառման բացառմամբ, կարևորագույն սկզբունք է: Սակայն դրա այլընտրանքի բացակայությունը նշելը դարձել է մի տեսակ ձևական, հերթապահ բնույթ ունեցող արտահայտություն, քանի որ մի կողմից` միջնորդները, տվյալ դեպքում` Սարգսյանին և Ալիևին հյուրընկալած նախագահ Ֆ. Օլանդը, դա պարտադիր են համարում, սակայն մյուս կողմից` Ի.Ալիևն այնպիսի քամահրանքով է վերաբերվում թե՛ բանակցություններում հայկական երկու կողմերը ներկայացնող Հայաստանի իշխանություններին, թե՛ միջնորդներին, որ իր համար անվտանգ է համարում լարվածության ուժեղացումը` թե՛ ներքին խնդիրներ լուծելու, թե՛ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը փոխելու փորձեր անելու համար:

Այս պարագայում ո՞րը պետք է լինի մեր անելիքը:

-Նախևառաջ սադրանքներին չենթարկվելը: Որոշ «ասֆալտի ֆիդայիների»և այլ հաստիքային հայրենասերների Բաքվի մատույցները հասնելու խոստումները կամ այլ խրոխտ հայտարարությունները դրական ազդեցություն չեն կարող ունենալ: Իսկ ավելի նեղ` մասնագիտական տեսանկյունից, ինչպես բազմիցս նշվել է, պետք է իրավիճակային քաղաքականություն վարելուց հրաժարվել: Վերջին տարիներին Հայաստանի ԱԳՆ-ի և առհասարակ` միջազգային ասպարեզում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների աշխատանքի որակն այդ առումով խիստ անբավարար է: Դրա ապացույցներից է նաև մոտ մեկ ամիս առաջ ԵԽԽՎ-ում Հ.Նաղդալյանի խայտառակ ելույթը և դրան զուգընթաց ոչ նպաստավոր զարգացումները:

-Որքանո՞վ սա կարող է հրահրված լինել արտաքին գործոնով:

-Առնվազն այնքանով, որ թե՛ ուղղաթիռը խոցելու համար օգտագործված հրթիռային համակարգը, թե՛ Ադրբեջանի զինանոցում եղած առավել ժամանակակից և հզոր զինատեսակները մատակարվել են Հայաստանի «դաշնակից»Ռուսաստանի կողմից:

իջազգային հանրությունը կրկին հակամարտության երկու կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ իրավիճակի լարումից, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ սադրող ու հարձակման դիմող կողմը Ադրբեջանն է: Ինչո՞վ է պայմանավորված, որ միջազգային հանրությունը անգամ նման ակնհայտ դեպքերում փորձում է հավասարության նշան դնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Որքանո՞վ է արդարացված նման մոտեցումը, և արդյոք այն ավելի ազատ չի՞ արձակում Ադրբեջանի ձեռքերը:

-Միջազգային կառույցների աշխատաոճից է բխում մինչ հետաքննության ավարտը եզրակացություններ չանելը, իսկ ավելի լայն առումով` պարիտետի, հավասարակշռության պահպանումը` գոնե ձևականորեն: Սակայն դրան ավելանում է նաև քաղաքական նպատակահարմարության գործոնը: Իսկապես, դա չի նպաստում Ադրբեջանի սանձարձակ գործելաոճը փոխելուն, հրադադարի ռեժիմն ապահովելուն, ինչպես նաև արդյունավետ բանակցությունների նախապայման հանդիսացող վստահությունն ապահովելուն: Այս առումով կարելի է զուգահեռ անցկացնել քաղաքական նպատակարմարության գործոնի ազդեցության մեկ այլ դեպքի հետ: 2008թ. ռուս-վրացական պատերազմի նախապայմանների և ընթացքի ուսումնասիրությունը ԵԱՀԿ կողմից այնքան «չեզոք»և «անկողմնակալ»էր (տվյալ դեպքում, թերևս, արդարացված է այդ բառերը չակերտներում գրելը), որ ըստ էության ավելի ազատ է արձակել Ռուսաստանի ղեկավարության ձեռքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում