Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

ՍԴ-ն ամփոփեց Հայաստանի բոլոր ընտրությունները

Սահմանադրական դատարանը երեկ սահմանադրական է ճանաչել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, քննարկելով այդ անդամակցության պայմանագիրը: Սահմանադրական դատարանից, որը Հայաստանում իրար հետևից պարբերաբար վավերացրել և սահմանադրական է ճանաչել Հայաստանի համապետական կեղծված ընտրությունները, երևի թե այլ բան սպասել պետք էլ չէր, և միամտություն կլիներ կարծել, որ Սահմանադրական դատարանը որևէ այլ որոշում էր կայացնելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում:

Ըստ էության, ՍԴ այս որոշումը կարող ենք համարել հենց Հայաստանում կեղծված ընտրությունների և իշխանության յուրացման սահմանադրականության վերաբերյալ 1996 թվականից ի վեր կայացվող որոշումների ամփոփումը: Սահմանադրական դատարանը երեկ կայացրած իր որոշումով ամփոփեց, ըստ էության, Հայաստանում կեղծված բոլոր ընտրություններն ու իշխանության բռնի, անօրինական յուրացումը վավերականացնող իր բոլոր նախկին որոշումները:

ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը, ըստ էության, հենց այս կեղծված ընտրությունների և իշխանության յուրացման արդյունք է եղել: Հայաստանում կեղծված ընտրություններն են հանգեցրել պետության թուլացման, ընտրական մեխանիզմի խափանումը, պետական իշխանության մարդկանց մի խմբի կողմից յուրացումն է եղել Հայաստանի պետականությունը դե ֆակտո վերացնելու պատճառը, որի արդյունքում Հայաստանը պատերազմ հաղթած պետությունից վերածվել է մուրացիկ պետության, որի արդյունքում Հայաստանում ահռելի չափերի է հասել կոռուպցիան, աղքատությունը, արտագաղթը, այլ անօրինականությունները:

Այս ամենի արդյունքում էլ Հայաստանը բացարձակապես անզոր է գտնվել դիմադրել ակնհայտորեն Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող ռուսական կայսերական եվրասիական նախագծին և բռնակցվել է Եվրասիական տնտեսական միությանը՝ աթոռապաշտության և կապիտալապաշտության մոլուցքով առաջնորդվող իշխանական համակարգի որոշման արդյունքում` շրջանցելով ժողովրդի, հասարակության կամքը:

Ըստ էության, Սահմանադրական դատարանը 2014 թվականին իր որոշումով ամփոփել է Հայաստանի անկախ պետականության խափանված ընթացքը և կնքել պետականության չեզոքացումը` համարելով այն սահմանադրական: ՍԴ-ից հետո ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը կգնա Ազգային ժողով: Ավելորդ է ասել, թե ինչ կլինի այնտեղ այդ պայմանագրի ճակատագիրը: Պետության ճակատագիրը մեր բոլորիս աչքի առաջ է, որի մի հսկա մասը կերտվել է նաև հենց այդ Ազգային ժողովի գործողությունների ու որոշումների տխուր արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում