Այսօր Սոմալիի ծովահենները գերեվարել են առեւտրային մի նավ, որի վրա եղել է 29 մարդ: Ծովահենների ձեռքում են գտնվում նավի անձնակազմի 9 անդամ եւ 20 ուղեւոր, որոնցից 13-ը Տանզանիայի, 12-ը` Կոմորյան կղզիների քաղաքացիներ են:
Վերջին մի քանի օրերին ծովահեններն ակտիվացել են: Մենք արդեն հայտնել էինք, որ նրանք հարձակման էին ենթարկել աշխարհի ամենամեծ հեծանավերից մեկը` ցանկանալով գերեվարել այն: