Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի արդեն նախկին կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը 3 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Այս մասին հաղորդում են «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունից։
Հայաստանի 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստը ապրիլի 1-ին կմեկնի Դոնեցկ։
Նշենք, որ «Մետալուրգ»-ը Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում 22 տուրից հետո վաստակել է 26 միավոր և ընթանում է 11-րդ հորիզոնականում:








































