Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

«Ոստիկանությունը առաջնորդվում է միայն իշխանությունների հրամանով»

Նախօրեին ֆինանսների նախարարության դիմաց «Դեմ եմ» քաղաքացիական շարժման կազմակերպած ակցիայի, այսօր արդեն՝ Սահմանադրական դատարանի դիմաց ՀՀ ոստիկանությունը ցուցաբերում է աննախադեպ կոպիտ վարք. քաշքշուկ, հարվածներ, կոպիտ վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, կամայական, չհիմնավորված որոշումներ, քաղաքացիների ազատ տեղաշարժի արգելք և նրանց սահմանադրական իրավունքների իրացման խոչընդոտում: Նույնիսկ ակցիայի մասնակիցների համար են նկատելի ոստիկանների վարքի ակնհայտ բացասական փոփոխությունները:

Իրավապաշտպան, «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ այս փաստը բնավ զարմանալի չէ, քանի որ Հայաստանում իրավական պետություն հասկացություն չկա: Այստեղ ոստիկանները ոչ թե օրենքներով ու կանոններով են շարժվում, այլ բացառապես արձակված հրամաններով ու կարգադրություններով:

«Ամեն ինչ տեղի է ունենում հենց այս համատեքստում: Հենց հրաման է լինում նույնիսկ ամենախաղաղ ցույցը ցրել, ապա ոստիկանությունը շրջանցելով օրենքը՝ ցրում է այդ ցույցը ցանկացած եղանակով, քանի որ իրենք ոչ թե օրենքի, այլ իշխանությունների պաշտպանն են ու հենարանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Դիտարկմանը, թե գոնե որոշ ժամանակ առաջ մենք ականատես էինք լինում ոստիկանապետի ասած՝ բարեփոխված ոստիկանների, ի՞նչը փոխվեց, Իշխանյանը նկատեց. «Դա էլ է հրահանգ եղել: Այդ բարեփոխված կերպարը ևս հրահանգ էր: Եվ հետո՝ շատ բան կախված է նաև ակցիայի որակից: Եթե այդ ակցիան իշխանությունների համար վտանգ չի ներկայացնում, ապա ոստիկանությանը հրահանգում են խաղաղ և շատ մարդկային վերաբերվել: Իսկ երբ, իրենց կարծիքով, այդ ակցիան արդեն վտանգ է ներկայացնում, ապա ոստիկանները հրահանգ են ստանում գործել օրենքի շրջանակներից դուրս: Այս երկու դեպքում էլ ակնհայտ հրահանգ է եղել, քանի որ ոստիկանությունն ինքնուրույն այդպիսի քայլերի չի գնա: Սա է մեր երկիրը»,- հավելեց իրավապաշտպանը:

Մեր հաջորդ հարցին՝ իսկապե՞ս իշխանությունները վտանգ են տեսնում նմանատիպ ակցիաների մեջ, Իշխանյանն ասաց. «Իմ կարծիքով՝ շատ հաճախ այն ակցիաներում, որտեղ մենք կարծում ենք, թե վտանգ չկա, դրանցում իշխանությունները վտանգ են տեսնում և սկսում են հենց սկզբից ճնշել, որ այդ վտանգն ավելի չմեծանա»:

Նշենք, որ այս երկու ակցիաների ժամանակ էլ տեղում էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամներ, բայց որքան էլ տարօրինակ է՝ խմբի ղեկավար Ռաֆայել Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք երկու դեպքում էլ որևէ զանգվածային խախտում չեն արձանագրել: Քաղաքացիների կողմից էլ դիմումներ չեն ստացել, որպեսզի դրանք դարձնեն քննության առարկա:

«Մեր վարչության աշխատակիցների ներկայությամբ ոստիկանները չեն քաշքշել քաղաքացիներին, և մենք նման ինչ-որ բան չենք արձանագրել: Եվ հետո՝ որպեսզի օմբուդսմենը գնահատական տա կատարվածին, անհրաժեշտ է քաղաքացիների կողմից դիմում, որը այս պահին երկու դեպքերի վերաբերյալ էլ չունենք: Այդ դիմումները անհրաժեշտ են՝ ոստիկանությունից պարզաբանումներ պահանջելու համար»,- ասաց Պողոսյանը:

Մեր դիտարկմանը, թե մամուլում հրապարակված նյութերը, տեսանյութերը բավարար հիմք չե՞ն, որպեսզի ՄԻՊ-ը դրանք դարձնի ուսումնասիրության առարկա, Պողոսյանը պատասխանեց. «Քաղաքացին պետք է դիմում ներկայացնի, որպեսզի մենք կարողանանք պարզաբանումներ պահանջել ոստիկանությունից: Իսկ օմբուդսմենի կողմից վերջնական գնահատականի համար գրավոր դիմում է անհրաժեշտ»,- ասաց ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարն ու շարունակեց. «Պարզաբանեմ նաև, որ եթե նման գործողությունները զանգվածային բնույթ են կրում, ապա օմբուդսմենը կարող է պարզաբանել, որից հետո էլ գնահատական տալ: Սակայն այս երկու դեպքերը զանգվածային չեն, ու միգուցե քաղաքացին չի ցանկանում, որպեսզի մենք ոստիկանությունից պարզաբանումներ պահանջենք»:

Այսինքն՝ կարող ենք չակնկալե՞լ, որ օմբուդսմենը կարող է որևէ գնահատական հնչեցնել այս երկու ակցիաների ժամանակ ոստիկանության դրսևորած գործողությունների նկատմամբ՝ ի պատասխան մեր հարցի արձագանքման խմբի ղեկավարը արձագանքեց. «Ժամկետը դեռ չի ավարտվել: Միգուցե քաղաքացիներից, մասնակիցներից ոմանք դիմում ներկայացնեն, և դա դառնա ուսումնասիրության առարկա, բայց մենք որևէ զանգվածային խախտում չենք արձանագրել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում