Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Առաջին հերթին պետք է թույլ տրվի վերցնել զոհերի մարմինները

«Պետք է հետևողական լինել, որ միջազգային հանրությունն այս դեպքում պետք է կոնկրետ գնահատական տա, և այդ գնահատականը լինի հասցեական: Եթե մյուս դեպքերում այնպիսի մի իրավիճակ էր, որ հրադադարի ռեժիմի խախտելու հետ կապված՝ չէին կարող կոնկրետ որոշել, թե որ կողմն է առաջինը կրակել, այս դեպքում փաստն արդեն իսկ ակնհայտ է, թե ով է խախտել ռեժիմը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցմանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ուսումնավարժական միջոցառման ժամանակ այդ ուղղաթիռը խոցվել էր ադրբեջանական կողմից: Ուղղաթիռում եղել են ԼՂՀ բանակի երեք սպաներ, որոնք զոհվել են: Մինչև այժմ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ հայկական կողմը մոտենա ուղղաթիռին և զոհվածների մարմինները դուրս հանի: Իսկ այդ միջադեպից հետո միջազգային գրեթե բոլոր կառույցները, այդ թվում և ԼՂՀ հակամարտության կարգավորման մանդատն ունեցող Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում կողմերին հավասարապես հանդարտության և իրավիճակը չսրելու կոչեր են անում՝ առանց նշելու, որ կոնկրետ այս դեպքում Ադրբեջանն է մեղավոր: Եվ որ Ադրբեջանն իր այս վերջին գործողությամբ աննախադեպ քայլ է կատարել, քանի որ հրադադարից հետո երբևէ ուղղաթիռ չի խոցվել:

Արդյոք նման դեպքում միջազգային կառույցների այս «հավասարակշիռ» մոտեցումը հայկական դիվանագիտական ոչ լիարժեք աշխատանքի արդյունքը չէ՞: Հիշեցնենք, «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադառնալով այդ միջադեպին՝ նման կարծիք էր հայտնել: «Միջազգային դիվանագիտական կառույցները միգուցե չեն ուզում էլ ավելի սրել իրավիճակը, որպեսզի հետագայում չդառնա նոր կոնֆլիկտների խթան: Բայց այս դեպքում եթե մեր միջազգային հանրությունը և այն մարդիկ, ովքեր պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել, բայց կրավորական դիրք են ընդունում, հղի է նմանատիպ դրսևորումներով:

Հետևաբար, մենք պետք է փորձենք, որ միջազգային կառույցները հստակ դիրքորոշում հայտնեն: Հիշենք, թե ինչ իրավիճակներում է Ադրբեջանը նմանատիպ ագրեսիվ քայլերի դիմում: Նախագահների ցանկացած հանդիպումից առաջ և հետո, հրադադարին և խաղաղությանը միտված ցանկացած շեշտադրումից հետո ադրբեջանական կողմը միշտ նմանատիպ սադրիչ քայլերի է դիմում»,- ասաց Հ.Սահակյանը:

Պատգամավորը նաև գտնում է, որ համատեղ ուսումնավարժական զորավարժությունների ժամանակ Ադրբեջանի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը նշանակում է, որ այդ երկիրը խուճաի մեջ է: Իսկ խուճապը, նրա խոսքերով, առաջացել է Արցախի բանակի զորավարժությունների պատճառով, ինչը ուժի ցուցադրում էր: Այնուամենայնիվ, ավելի ճիշտ չէ՞, որ այսուհետ հայկական կողմը կամ հայկական դիվանագիտությունը միջազգային կառույցներում այնպիսի քաղաքականություն վարի, կամ մեր պաշտոնյաներն այնպիսի հայտարարություններ անեն, որ օտարերկրյա պաշտոնյաների տեսակետները լինեն ավելի հասցեական:

«Ես կարծում եմ, որ այն հայտարարությունը, որը տարածել էր մեր արտգործնախարարությունը, և տարբեր ձևաչափերով՝ այլ պաշտոնյաներ, ինչպես նաև ԱԺ նախագահը, դրան էլ միտված են: Կարծում եմ, որ պետք է չերևացող աշխատանք տանել, որպեսզի առաջին հերթին թույլ տրվի մոտենալ ուղղաթիռին և վերցնել զոհերի մարմինները: Մենք պետք է բավականին արագ գործողություններ կատարենք»,- ասաց Հ.Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում