Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Մեր սեղանից՝ Կրեմլի սեղանին

«Բարգավաճ Հայաստանը» փաստորեն հայտարարեց, որ պառլամենտում կողմ է քվեարկելու Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին: Կուսացկության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է, որ տնտեսական որևէ մի ինտեգրացիա բխում է Հայաստանի շահերից, իսկ ինքնիշխանության զիջումը կախված է ՀՀ իշխանություններից:

Այս մոտեցումը բոլորովին նոր չէ, իհարկե, և Հայաստանի ոչիշխանական ուժերը՝ ԲՀԿ-ի գլխավորությամբ, վաղուց են ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետ մրցակցության մեջ հենց այս հարցում՝ ով անդամակցության առավել հաճելի պայմաններ կապահովի Ռուսաստանի համար, այսինքն՝ ով Ռուսաստանն ավելի սիրելի կդարձնի Հայաստանի հասարակության համար:

Սրան զուգահեռ՝ որևէ կասկած չէր կարող լինել այն հարցում, որ ԲՀԿ-ն կողմ է լիելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն դեմ լինել, եթե կուսակցության առաջնորդի համար Ռուսաստանը հայաստանյան բիզնեսների շուկա է, ըստ որում՝ մինչև անգամ Կրեմլի մակարդակով: Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության արտադրած խմիչքները մատակարարվում են Կրեմլ: Սա, իհարկե, մեծ պատիվ է ցանկացած հայաստանյան գործարարի համար, և շատերն իհարկե կերազեին նման պատվիվ: Ըստ որում՝ նաև հայաստանյան տնտեսության համար իհարկե օգտավետ է նման իրողությունը, սակայն երկրի համար աղետի է վերածվում իրավիճակը, երբ Կրեմլ խմիչք մատակարարող ընկերության սեփականատերն է դառնում ընդդիմության առաջնորդ: Ըստ որում՝ խնդիրը մատակարարման հասցեն չէ՝ լիներ Կրեմլ թե Սպիտակ տուն, թե Ելիսեյան պալատ: Եվ նաև Ծառուկյանն էլ չէ խնդիրը: Այդ ազգանվան տեղը կարող էր լինել Պողոսյան, Պետրոսյան, Քոչարյան կամ Սարգսյան: Խնդիրը այստեղ հենց այն է, որ նման բիզնեսի հետաքրքրություններ և շահեր ներկայացնող գործիչն է Հայաստանում ընդդիմադիր քաղաքական բևեռի առաջնորդը, լոկոմոտիվը, որոշում կայացնողը: Սա այն դեպքում, երբ Հայաստանում, ըստ էության, հիմնարար խնդիրը բիզնեսի և իշխանության տարանջատումն է: Այս սերտաճումն է հանդիսացել Հայաստանում կոռուպցիոն սխեմաների բյուրեղացման հիմքը և պետական անհաջողությունների առանցքը՝ բերելով նրան, որ Հայաստանը դե յուրե լինելով պետություն՝ դե ֆակտո վերածվել է մեկ այլ երկրի՝ տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնության կցորդի:

Սակայն այսօր արդեն ակնհայտ է դառնում, որ Հայաստանում խնդիրը միայն բիզնեսի և իշխանությունների տարանջատումը չէ, այլ նաև բիզնեսի և, այսպես ասած, ընդդիմությունների կամ ոչիշխանությունների տարանջատումը: Բիզնեսը, այսինքն՝ կոմերցիոն շահերն են այսօր առաջ մղում արդեն ոչ միայն Հայաստանում իշխանությունների գործողությունները և մոտեցումները այս կամ այն ներքին կամ արտաքին գլոբալ հարցում, այլ նաև ընդդիմադիր համարվող կամ ոչիշխանական կոչվող ուժերի գործողություններն ու մոտեցումները: Այսինքն՝ այս տեսանկյունից Հայաստանի պետականության կոռոզիայի հիմք հանդիսացող խնդիրը, ըստ էության, ոչ միայն միլիմետր անգամ չի մոտեցել իր լուծմանը, այլ նույնիսկ նոր տիրույթներ է վերցրել և սույնով բնականաբար էլ ավելի ամրապնդվել, բնականաբար էլ ավելի բարդացնելով բիզնեսի և քաղաքականության տարանջատման հիմնարար խնդրի լուծումը հասարակության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում