Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Խոցված ուղղաթիռի վերաբերյալ Արցախում մութ մնացած հարցեր կան

Երկու օր է՝ հայկական լրատվամիջոցները հեղեղված են ադրբեջանցիների կողմից ԼՂՀ սահմանին խոցած, ղարաբաղյան զինուժին պատկանող ռազմական ուղղաթիռի կործանման շուրջ մեկնաբանություններով: Հայկական կողմը վստահեցնում է՝ պատասխանը չի ուշանա:

ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանի կարծիքով՝ դեռ վաղ է կատարվածին մեկանաբանություններ տալը, քանի որ կատարվածին նախ պետք է տրվի պաշտոնական մեկնաբանություն, թե ինչու այդպես եղավ: Ըստ Վ. Բադասյանի՝ եթե զինվորը անզգուշորեն զոհվում է, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվում, որ տեսնեն՝ հրամանատարական կազմը զինվորին ճիշտ ուղղություն տվե՞լ է, թե՞ ոչ և այլն:

«Հիմա ես կարծում եմ, որ ճիշտ չէ՝ բոլորս միանգամից հարձակվենք լրիվ մի ուղղությամբ: Պետք է նախնական մեկնաբանությունը պաշտպանության նախարարությունից լսենք՝ նոր: Չէ՞ որ չեզոք գոտում է ընկել: Բայց ինչո՞ւ է չեզոք գոտում ընկել, սխալվե՞լ է, ճի՞շտ ուղղություն են տվել, թե՞ ոչ: Չէ՞ որ դա հարձակում չի եղել, եղել է զորավարժություն: Եթե իրոք խփվել է մեր տարածքում, ապա պետք է դրա համարժեք պատասխանը տալ: Դրանք ռազմական խնդիրներ են, որոնք չի կարելի լրատվամիջոցներով այսքան արծարծել ու գնահատական տալ»,- հավելեց Վահան Բադասյանը:

Մեզ մոտ զորավարժություններ են անցկացվում: Զորավարժություններն առհասարակ միջազգային հանրության բոլոր օղակներում՝ թշնամի թե բարեկամ երկրների մոտ ընդունված գործելատեսակ է: Դա խաղաղ գործընթաց է: Սակայն, ըստ Բադասյանի, ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութից էլ երևում է, որ ուղղաթիռները վտանգ չեն ներկայացնում, որովհետև նրանք հանգիստ թռչում էին, կարելի էր նաև չխփել: Եվ սա նույնն է, որ ազերի դիպուկահարը խրամատից երևացող գլուխ տեսնելով՝ կրակում ու սպանում է՝ անտեսելով գործընթացի խաղաղ լուծումը:

«Որպեսզի իրենք դա չանեն, պետք է վախենան: Չեն վախենում, որովհետև հայկական կողմից համարժեք պատասխան չկա: Մենք էլ ունենք առավելություն, պետք է օգտագործենք: Դա մեր առաջին գծից ոչ հեռու իրենց բնակավայրերն են: Մենք պետք է անպայման դրանք կրակի տակ առնենք, թեկուզ խաղաղ բնակչությանը: Կարող է՝ ինձ դրա համար քննադատեն, բայց ոչ, սա էլ ընդունված է, և սա էլ միջազգային լեզվով է: Միջազգային հանրության համար հասկանալի լեզվով է սա: Իրենց համար հասկանալի կլինի, որովհետև այստեղ խաղաղ բնակչությունը, գտնվելով խրամատից այնկողմ, ծափահարում է, երբ դիպուկահարը զինվոր է սպանում, ուրեմն նա պետք է վախենա, որ զսպի իր զինուժին, որպեսզի չվնասի խաղաղ մարդկանց, դիրքում կանգնած խաղաղություն պահող զինվորին:

Եթե պատերազմական գործողություն լինի, ապա դա ուրիշ հարց է: Բայց չկա պատերազմական վիճակ, կա խաղաղության պայմանագիր, իսկ դա իրենք անում են, որովհետև «արխային են», հայկական կողմը չափից դուրս հանդուրժողական է, և այդ հանդուրժողականությունը նույնիսկ հասնում է անտարբերության աստիճանի: Չեն տալիս համարժեք պատասխան: Օրինակ՝ եթե ես լինեի պաշտպանությա նախարար, հրաման կտայի առաջին գծի երկայնքով ինչքան բնակավայր կա, բոլորին կրակոցներով ճնշել: Ես պատերազմի կոչ չեմ անում, բայց համարժեք պատասխան է պետք: Նրանք տարբեր տեսակի զենքեր են բերում և կրակում են, իսկ մենք դա կարծես թե թույլ ենք տալիս: Ռուսաստանը, որ մեր գործընկերն է համարվում, բայց մեր գործընկերը չի՞ զինում ու սադրում Ադրբեջանին, որ պատերազմ հրահրի»,- հավելեց զրուցակիցս:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, հայտարարություններին, Վահան Բադասյանը համարում է ձևական հայտարարություն:

«Ես հիշում եմ, 1990-ական թթ. բոլորն էլ իրենց հայտարարություններն անում էին, բայց մենք մեր գործն էինք անում: Մեզ ոչնչացնում էին: Մենք տրամաբանությամբ ենք շարժվել և մարդկային լեզվով ենք արել ամեն ինչ: Մենք ազատագրել ենք, որովհետև սպառնում էին մեր խաղաղ բնակչությանը: Մենք ոչնչացրինք այն կրակակետերը, որտեղից սպառնում էին մեր խաղաղ բնակչությանը: Քանոնը դրել չափել ենք, մեր սահմանային բնակչության 20-25 կմ-ը ապահովել ենք, որովհետև այն հրանոթները, որոնք ազերները ունեին, այդ հեռավորությունից էին կրակում: Ուզեինք՝ առաջ կգնային, բայց չենք ուզել, չէ՞: Խնդիր չեմ տեսնում, մենք մեր պատմական մյուս շրջանները կազատագրեինք՝ Իսմայիլի շրջանը, Վարդաշենը, բայց չարեցինք, որովհետև այդքան էր պետք»,- հավելեց Վահան Բադասյանը:

Հարցին ի պատասխան՝ ինչի՞ կհանգեցնի այս լարումը սահմանին, զրուցակիցս նշեց, որ այսպիսի երևույթներով լարումը չի մեծանա, լարումը կմեծանա ուրիշ գործոններով, իսկ այդ գործոնները չկան: Պատերազմի նախադրյալներ առայժմ չկան: Առանց նախադրյալների դեռ ոչ մի անգամ պատերազմներ չեն եղել: Ընդհարումներ կարող են լինել, բայց պատերազմ՝ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում