Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Խոցված ուղղաթիռը՝ Սահմանադրական դատարանում

Հայաստանի Սահմանադրական դատարանում այսօր քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի սահմանադրականության հարցը: Այս քննարկումները առավել քան կարևոր և խորհրդանշական են դառնում ղարաբաղա-ադրբեջանական գոտում ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի խոցումից հետո:

Այս երկու իրադարձություններն ուղղակիորեն կապ չունեն իրար հետ, սակայն ակնհայտ է նրան փոխկապակցվածությունը պետականության կշռի կոնտեքստում: Եվ այս տեսանկյունից առավել քան խորհրդանշական ու հանգուցային է, որ Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը սրում է Հայաստանի պետական կշռի, նման միջադեպերին վերջապես վերջ տալու, Ադրբեջանի նման հանդգնությունները վերջնականապես արգելափակելու ունակության, անհրաժեշտության հարցը, իսկ երբ այդ հարցը դեռևս շարունակում է քննարկվել՝ չստանալով իր պատասխանները, Սահմանադրական դատարանում սկսում է մի հարցի քննարկում, որն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի պետական կշիռը վաճառելուն կամ պետությունն ըստ էության թերակշռելուն:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը Հայաստանի ինքնիշխանության հանձնման հանգուցային փուլն է, որն ազդարարում է Հայաստանի պետականության և միջազգային սուբյեկտության կշռի մասին: Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի պետականության ծուղակն է, որն ուժի մեջ է լինելու առնվազն քանի դեռ ուժ ունի Ռուսաստանի Դաշնությունը՝ Հայաստանին քաղաքական որոշումներ պարտադրելու ուժ: Դա նշանակում է, որ առնվազն քանի դեռ գոյություն ունի այդ ուժը, և Հայաստանը քանի դեռ գտնվելու է Եվրասիական ծուղակում, զրկված է լինելու համաշխարհային զարգացումներին ադեկվատ անդրադառնալու, դրանք գնահատելու և իր շահից բխող արձագանքներ ու գործողություններ կատարելու հնարավորությունից: Իսկ ուղղաթիռի հարցում Հայաստանի պատասխանը գտնվում է հենց այս համատեքստում:

Այս միջադեպը, ինչպես ընդհանրապես Ղարաբաղյան գոտում ծավալվող որևէ աղմկոտ և ողբերգական միջադեպ, մենք պետք է դադարենք դիտարկել լոկալ տիրույթում, անգամ եթե պատճառներն ու մեղավորները միանշանակորեն այդ տիրույթում են: Միևնույն է, մենք պետք է այս ամենը դիտարկենք համաշխարհային զարգացումների և հոսքերի տիրույթում և հասկանանք, որ Հայաստանը կա՛մ պատասխան է գտնելու այս տիրույթում, կա՛մ որևէ այլ պատասխան չի կարող լինել լիարժեք և կշիռ ունեցող, որովհետև լոկալ տիրույթում ցանկացած իրավիճակ, միևնույն է, ենթակա է գլոբալ գործընթացներին, գտնվում է դրանց անխուսափելի ազդեցության տակ:

Եվ այս տեսանկյունից էլ հրատապ է դառնում գլոբալ գործընթացներում Հայաստանի պետականության կշռի հարցը, որը նախևառաջ ենթադրում է անկախ, ինքնիշխան սուբյեկտություն, որն ունակ է որոշումներ կայացնել՝ առաջին հերթին հենվելով իր շահի վրա: Եվրասիական միությունը ոչ միայն զրկում է Հայաստանը նման որոշումների հնարավորություններից, այլ ըստ էության, հենց ինքը խոսուն վկայություն է նման որոշումներ կայացնելու Հայաստանի անընդունակության, կշռի բացակայության՝ պետական անկշռության մասին: Հակառակ պարագայում ակնհայտ էր, որ Հայաստանը երեք տարի Եվրամիության հետ գործակցությունը սերտացնելու գործընթացից մեկ գիշերում չէր շեղվի դեպի Եվրասիական միություն, որտեղ Հայաստանին սպասող շոշափելի ոչ միայն նյութական հեռանկարներն են բացակայում, այլ նաև արժեքային, քաղաքակրթական, քաղաքական: Եվ եթե պետությունն ունակ չէ իր ինքնիշխանության հարցում կայացնել ինքնուրույն որոշումներ, ինչպե՞ս կարող է նման որոշումներ կայացնել իր անվտանգությանը վերաբերող հարցերում, առավել ևս, եթե այդ հարցերը գլոբալ խնդիրներ են, և այնտեղ խաչվում են գլոբալ շահեր:

Ահա այս տեսանկյունից, Հայաստանի Սահմանադրական դատարանում այսօր ոչ թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրն է, այլ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խոցված ուղղաթիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում