Ադրբեջանական Contact.az կայքի փոխանցմամբ, երեկ Բաքվում Թուրքիայի դեսպանատանը կայացել է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի կողմից ադրբեջանցիներին «ցեղասպանության» ենթարկելուն նվիրված «Ինչո՞ւ ենք մենք սպանում» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը:
Այդ ֆիլմը նկարահանել է թուրքական TRT հեռուստաալիքը` օգտագործելով մի շարք արխիվային տեսաժապավեններ ու ֆոտոնյութեր: Դրանցում պատմվում է 1918 թվականին Բաքու արշաված Նուրի Փաշայի իսլամական բանակի «փրկիչ» դերի մասին:
Ֆիլմի շնորհանդեսի ժամանակ ելույթ է ունեցել Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը, ով նշել է, որ թյուրքերը համբերատար ժողովուրդ են և «երբեք չեն կարողանում» աչք փակել կեղծիքի վրա:
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ TRT-ն իր նկարահանած ֆիլմում չի ընդգրկել Բաքվի գրավմանը մասնակցելուց հրաժարված ադրբեջանցի 600 նորակոչիկներին թուրքերի կողմից կախաղան բարձրացնելու դրվագը, ինչն էլ «ավելի կընդգծեր» Նուրի Փաշայի իսլամական բանակի «փրկիչ» դերը: