Դոնեցկի «Շախտյոր»-ն այսօր վերադարձել է մարզումներին: Ֆիթնես-մարզումից ու խաղադաշտում անցկացված մարզումից հետո առաջիկա խաղերի մասին է խոսել ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Խաղալու հնարավորություն եմ տալու բոլորին, ովքեր ընդգրկված կլինեն հայտացուցակում՝ նշել է Լուչեսկուն:
«Իմ առաջադրանքն է խաղալու հնարավորություն տալ այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնք կլինեն հայտացուցակում: Այսպես կբաշխենք՝ նրանք, ովքեր կմասնակցեն առաջին խաղին, հաջորդ խաղին նրանց կմիանան մյուսները, ովքեր չեն խաղացել»,- «Շախտյոր»-ի մամուլի ծառայությունը փոխանցում է Լուչեսկուի խոսքերը:
Նշենք, որ դոնեցկյան թիմը Matchworld Сup-ի շրջանակներում խաղալու է «Ալ Հիլյալ»-ի(հունվարի 16) ու «Զամալեկ»-ի դեմ(հունվարի 19): Հունվարի 22-ին ուկրաինական թիմի մրցակիցն է լինելու սանկտպետերբուրգյան «Զենիթ»-ը:









































