Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Նորագույն զինտեխնիկան դեռ հաղթանակի երաշխիք չէ. ռազմական փորձագետ

Ադրբեջանի կողմից նորագույն զինտեխնիկայի գնումները դեռևս հաղթանակի երաշխիք չեն, կարևորը մարտական գործողությունների ճիշտ կազմակերպումն է, որին ՀՀ ԶՈՒ-ն տիրապետում է փայլուն կերպով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ ադրբեջանական զինուժի կողմից ոչնչացված հայկական ռազմական ուղղաթիռին, դրա պատճառներին ու հնարավոր հետևանքներին:

Նա նշեց, որ նման միջադեպերի առաջին պատճառն այն է, որ Ադրբեջանը վստահ է իր անպատժելիության մեջ և այն բանում, որ միջազգային հանրության կողմից հակադարձ, զսպիչ գործողություններ չեն լինի: Բայց այդ հակադարձ գործողություններն, ըստ նրա, այսպես թե այնպես՝ լինելու են ԼՂ-ի կողմից: Գագիկ Կարապետյանն ասաց, որ հակադարձ գործողությունների հնարավորություններն ադրբեջանական բանակը չի հաշվարկում, չի մտածում, թե ինչ կկորցնի, ինչ զոհեր կունենա:

«Նրանք պարզապես ցանկանում են ցույց տալ, որ ուժեղ են և կարող են ցանկացած պահի ցանկացած իրավիճակում հնարավորության դեպքում հակահարված հասցնել ԼՂ ՊԲ-ին: Հնարավոր է՝ միջադեպի ամբողջական պատկերը դեռ պարզ չէ, պարզ չէ՝ եղե՞լ է արդյոք վերևից հրաման, թե՞ սպայի որոշում է: Հնարավոր է՝ մի թուրք սպա տեսել է մոտիկ թռչող ուղղաթիռ և առանց հրահանգ ստանալու՝ ինքնուրույն որոշում է կայացրել և ոչնչացրել ուղղաթիռը»,- ասաց փորձագետը:

Անդրադառնալով միջազգային հանրության և հակամարտության կարգավորման գործընթացին մասնակից երկրների քաղաքականությանը՝ փորձագետն ասաց, որ Ռուսաստանն ունի իր շահերը, որը կարող է Հայաստանի շահերի հետ չհամընկնել, և ինչպես Ռուսաստանն է հայտարարում՝ զենքի վաճառքն Ադրբեջանին բիզնես է, առևտուր, որն այդ երկիրն իրականացնում է ցանկացած երկրի հետ:

«Չեմ կարող ասել, որ ճիշտ չի անում: Մյուս կողմից՝ եթե Հայաստանը Ռուսաստանի հետ պայմանագիր ունի, ապա բարոյականության տեսանկյունից վաճառելը ճիշտ չէ»,- ասաց փորձագետը: Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նա նկատեց, որ Արևմուտքը քարկոծում է, և դրանով ամեն ինչ ավարտվում է:

Փորձագետը գտնում է, որ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը՝ պետք չէ, քանի որ վերսկսման հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան պատերազմի բացառման: «Եթե Ադրբեջանը զինվում է, փաստացի տարածքային պահանջատեր է, ապա ցանկանում է ինչ-որ գործողություն սկսել, պարզապես չի հանդգնում»,- ասաց փորձագետը:

Մանրամասնելով հակամարտող երկրների ԶՈՒ պատրաստվածությունը՝ Գագիկ Կարապետյանը նշեց, որ Ադրբեջանի սպառազինությունում կա տարբեր երկրներից գնված զենք, թեև առյուծի բաժինը ռուսական զենքինն է:

«Սակայն կա այդ զենքի սպասարկման, օգտագործման հարց, կան տեխնիկական նրբություններ, որոնց ադրբեջանական կողմը չի տիրապետում, և չգիտեմ, թե որքանով է Ադրբեջանը պատրաստ այդ զենքերն օգտագործել ըստ նշանակության: Նորագույն տեխնիկայի գնումները դեռևս հաղթանակի երաշխիք չեն: Ղարաբաղյան պատերազմի առաջին փուլում ադրբեջանցին զինված էր տանկերով, իսկ մենք ընդամենը ավտոմատ ունեինք, և արդյունքը պարզ տեսանք: Այսինքն՝ զինվելը, սպառազինություններով առաջ գնալը հաղթանակ չի կարող երաշխավորել: Շատ կարևոր է մարտական գործողությունների ճիշտ կազմակերպումը և սպառազինության արդյունավետ կիրառումը, իսկ Ադրբեջանն այսօր դա չունի, զենքի քանակը շատ է, բայց կիրառումը խնդիր է:

Մեր թերությունը երևի թե սպառազինության քանակական հարաբերակցությունն է, բայց մենք գիտենք, թե ինչու ենք կռվում, մեր մարտական ոգին բարձր էր և բարձր է. դա է ցույց տալիս նաև պատմությունը»,- ասաց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում