Tuesday, 23 04 2024
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում

Հունվարի 1-ից գնաճն անխուսափելի է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել է ներմուծվող այն ապրանքների ցանկը, որոնք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքով ենթակա են թանկացման: Կազմակերպությունը հրապարակել է նաև տոկոսային հարաբերակցությունը, թե որ ապրանքը քանի տոկոսով կթանկանա: Մասնավորապես, ըստ այդ ուսումնասիրության, առավելագույնը կթանկանա խոզի միսը՝ մինչև 55 տոկոս, 15 տոկոսով կթանկանա թռչնի միսը, 12.3 տոկոսով ՝ կաթը և սերուցքը, կաթի փոշին: Մինչը 12.5 տոկոսով կթանկանա կարագը, 13.3 տոկոսով սառեցված կարտոֆիլը, 15 տոկոսով ՝ լոլիկը, սոխը, սխտորը, չորացված լոբազգի բանջարեղենները, 8.1 տոկոսով՝ թեյը, բրինձը՝ 13.3 տոկոսով, դեղամիջոցները՝ 12.3 տոկոսով: Նույնքան և մի քիչ ավելի կթանկանան ներկերն ու լաքերը, մազերի համար միջոցները, օճառը, լվացող ու մաքրող միջոցները, անձեռոցիկները: Անգամ զուգարանի թուղթը՝ 8.5 տոկոսով: Կթանկանան արծաթն ու ոսկին՝ 18 և 19 տոկոսներով:

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքերով՝ չի կարելի հստակ ասել, որ այդ ապրանքները պարտադիր հունվարի 1-ից կթանկանան նշված տկոսոներով, քանի որ նախ պետք է հստակեցնել, որ կթանկանան միայն այն ապրանքները, որոնք ներմուծվում են Եվրոպայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից և այլ երկրներից: «Պետք է հստակեցվի, քանի որ Ռուսաստանից, Բելառուսից ներկրվողները՝ հակառակը, կարող է առավել մատչելի լինեն: Մենք ևս հետազոտություններ ենք արել և հրապարակել ենք, թե որ ապրանքախմբերի համար որքան կավելանա մաքսատուրքը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում այդ ապրանքախմբից որևէ ապրանքի գին պարտադիր կաճի: Հնարավոր է՝ այդ ապրանքը փոխարինվի բելառուսականով, ռուսականով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կարինե Հարությունյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում կան ապրանքներ, որոնց համարժեք փոխարինող գտնել հնարավոր չէ կամ դժվար է: «Կարճ ժամանակում կյանքը ցույց կտա, թե ինչ պատկեր կունենանք: Եթե մեր գործարարները, ներմուծողները արագ հասցնեն նոր գործընկերներ գտնել Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, գուցե ինչ-որ ձևով, ինչ-որ մասով փոխհատուցվի: Բայց դուք ինքներդ էլ հասկանում եք, որ, օրինակ, գերմանական շոկոլադը չի փոխարինվի բելառուսական շոկոլադով, և ներմուծվող գերմանական շոկոլադը բնականաբար կթանկանա»:

Ինչ վերաբերում է մնացած ապրանքներին, ապա Հարությունյանը նշեց, որ կրկին հստակություն է պետք, քանի որ, օրինակ, թեյի և սուրճի համար կա արտոնյալ ժամանակահատված, և մինչը 2019 թվականը այդ ապրանքները չեն թանկանա: Մինչև 2022 թվականը արտոնյալ ժամանակահատված է նաև ընտանի թռչնի մսի և մսամթերքի համար, 2020 թվականը՝ կաթի, սերուցքի, պարարտանյութերի համար: «Բայց դրա համար չպետք է շատ ուրախանալ, քանի որ եթե կարճաժամկետում չի թանկանում, ապա դա դեռ չի նշանակում, որ 2019-ից կամ 2020-22-ից հետո չի թանկանալու: Միևնույն է, այդ ապրանքը թանկանալու է»,- հավելեց Հարությունյանը՝ հավելելով, որ, անկախ ամեն ինչից, հունվարից որոշ ապրանքների մասով կունենանք գնաճ, քանի որ մենք ունենք Եվրոպային ներմուծվող ապրանքներ, որոնք ԵՏՄ երկրներից այս պահին չեն ներմուծվում:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում կառավարության անելիքներին, սպասվող գնաճը մեղմելու հնարավոր քայլերին, ապա Հարությունյանը դժվարացավ կարծիք հատնել: «Ճիշտն ասած՝ դեռ լավ չեմ պատկերացնում, թե կառավարությունը ինչ կարող է ասել, բայց սա լավ հնարավորություն է, որ մեր տեսական գործարարներին հնարավորություն տանք, որպեսզի օգտվեն ստեղծված վիճակից, ամբողջությամբ ազատականացվի մեր ներքին շուկան, որպեսզի մեր գործարարը կարողանա ինքն արտադրել: Քանի որ եթե որոշ ապրանքներ էժան չեն ներմուծվելու Հայաստան, գուցե Հայաստանում արտադրվեն դրանք, և զարկ տրվի հայկական արտադրությանը»,-եզրափակեց տիկին Հարությունյանը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում