Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Վարչապետը` խնամակալության ներքո

Հայաստանի Ազգային ժողովում ավարտին են մոտենում բյուջետային քննարկումները, որոնք ստվերում մնացին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի խոցման միջադեպի պատճառով: 2015 թվականի բյուջեի քննարկումը ԱԺ-ում ընդմիջվել է, և 24 ժամվա ընթացքում պետք է խմբակցություններն առաջարկներ ներկայացնեն բյուջեի նախագծում փոփոխությունների կամ լրացումների կապակցությամբ:

Բյուջետային քննարկումները, սակայն, աչքի ընկան բոլորովին այլ ասպեկտներով, որոնք ըստ էության բյուջեի թվային արտացոլման կամ փիլիսոփայության հետ ընդհանուր քիչ կապ ունեն: Խոսքը վերաբերում է, այսպես ասած, ոչ իշխանական ուժերի կողմից վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա կառավարության հանդեպ վերաբերմունքին: Ոչ իշխանական ուժերը հայտարարել են, որ դեմ են քվեարկելու կառավարության բերած բյուջեին, սակայն սա չէ, իհարկե, կարևորը, քանի որ նրանք շատ լավ գիտեն, որ ՀՀԿ-ի կողմ լինելը ինքնին բավարար է բյուջեն ընդունելու համար, և իրենց դեմը բյուջեն չի կարող տապալել:

Փոխարենը պետք էր, իհարկե, տեսնել, թե ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ-ի գլխավորությամբ, ինչպես էին փայփայում Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությանը: Լսելով ԲՀԿ-ականների ելույթները` կարելի էր տպավորություն կազմել, որ նրանք տեղյակ չեն, որ արդեն ավելի քան կես տարի է Հայաստանում Հովիկ Աբրահամյանն է վարչապետ, ոչ թե Տիգրան Սարգսյանը: Այնպիսի տպավորություն էր, որ ԲՀԿ-ում մոռացել էին ապրիլին կառավարության փոփոխության իրենց պահանջները և դրանց ի կատար ածումը:

Ի՞նչ պատճառներ ունեն ԲՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի հանդեպ նման խնամակալ մոտեցման համար: Խնամիությո՞ւնն է միակ պատճառը, որ կա Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, թե՞ կան այլ` այսպես ասած քաղաքական պատճառներ: Խնամիությունն, իհարկե, փոքր պատճառ չէ, հատկապես հայաստանյան արժեհամակարգի և մենթալիտետի պայմաններում, որի վառ կրողներն են և Աբրահամյանը, և Ծառուկյանը: Սակայն իրավիճակը զուրկ չէ, իհարկե, նաև քաղաքական դրդապատճառներից:

Խնդիրն այն է, որ ԲՀԿ-ի համար, օրինակ, Հովիկ Աբրահամյանը ավելի մեծ նշանակություն ունի քաղաքական պլանում, քան, ասենք, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի համար մի կամուրջ է, որը կամ իշխանության է տանելու, կամ էլ չհաջողելու դեպքում ապահովելու է իշխանությունների և ԲՀԿ-ի կապը, այսինքն` ԲՀԿ-ի նահանջի ճանապարհն է ապահովելու: Այդ պատճառով էլ ԲՀԿ-ում նման վերաբերմունք է Հովիկ Աբրահամյանի հանդեպ, և այդ իսկ պատճառով երկրի տնտեսական վիճակի քննադատության թիրախում ոչ իշխանական ուժերի մոտ շարունակում են մնալ Տիգրան Սարգսյանը, նրա նախկին նախարարները:

Ըստ որում` հետաքրքրական է, որ խնամակալությունը շարունակվում է անգամ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունից հետո, որ 12 կետերը չեն վերանայվի: Ավելին` բոլորն են հիշում նաև վարչապետի հայտարարություններն ու զայրացած դիմումները ԲՀԿ-ին, թե` մի՞թե նոր Մարտի 1 կամ իշխանափոխություն եք ուզում: Այս ամենից հետո, սակայն, ԲՀԿ-ն պարտաճանաչ կերպով խամում է խնամուն, որովհետև Հովիկ Աբրահամյանին ոչ իշխանական ուժերի հասցեին այդօրինակ տոնայնության իրավունք տալը ևս մտնում է խնամակալության շրջանակի մեջ, որովհետև Աբրահամյանի ներիշխանական դիրքերը կախված են նրանից, թե նա ինչքան համարձակ կլինի ոչ իշխանական ուժերի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում