Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Կովկասյան եռանկյունի-1

Ինչպե՞ս են ծնվում պետությունները
Որքան հետ եմ նայում մարդկության անցած մեծ ու փոքր ճանապարհներին, այնքան համոզվում եմ, որ հարցն այնքան էլ հռետորական չէ: Ուստի փորձեմ մտքերս հանձնել թղթին:
Պետության ծագման ու զարգացման գործում ամենաէական հատկանիշները նրա բնակչության (պետության հաստատմամբ` քաղաքացիների) կամքի դրսեւորման ու ուժի գործոններն են, որոնք կարողանում են աշխարհի քաղաքական քարտեզի վրա որեւէ ազգի ինքնադրսեւորման հնարավորություն ապահովել:
Բնակչության կամքի դրսեւորումն իր հերթին նպաստավոր որոշակի միջավայրի առկայություն է ենթադրում: Այնպիսի մի միջավայրի, որտեղ կարող է ծնվել պետություն: Խոսքը վերաբերում է միջազգային քաղաքական վակուումին, որի դեպքում հնարավորություն է ստեղծվում դրսեւորել անհրաժեշտ բավականաչափ էներգիա` լցնելու համար քաղաքական բացը, եւ ներքին քաղաքական միջավայրին, երբ հասարակական շերտերը հասուն են սեփական պետությունը կառուցելու գործում զրկանքների գնով անկախական շարժումը իր հանգրվանին հասցնելու համար: Այս ամենից հետո է միայն, երբ այլ պետությունները ստիպված են լինում հաշվի նստել պետությունների ընտանիքում նոր առաջացած պետության առկայության հետ: Իսկ բնակչության կամքի ուժը այնքանով է էական, որքանով նորանկախ պետության հասարակության հավաքական կամային վարքը մեծամասամբ խնդիր ունի հակազդելու ու հաղթելու նախկին մետրոպոլիայի դիմադրողական կամ այլ պետության կլանողական ազդեցությանը: Ու եթե գերակշռում է սեփական անկախության հաստատմանն ուղղված քաղաքացիների կամքի ուժը, ապա նման պետությանն արդեն կարելի է մաղթել բարի ճանապարհ:
Պատմությանը հայտնի են շատ ու շատ դեպքեր, երբ միջազգային քաղաքական վակուումի պատճառով ինքնաբուխ ծնված պետությունները հանգամանքների կրկին ի վնաս տվյալ կազմավորումների զարգանալու դեպքում մեծ արագությամբ էլ գլորվել են անդունդը, քանի որ բացակայել է բնակչության անհրաժեշտ կամքը` ի պաշտպանություն սեփական ինքնուրույնության: Այլ դեպքերում նման նոր առաջացած պետությունները կրկին գլորվել են անդունդը, քանի որ չնայած կամքի առկայությանը՝ բացակայել է կամքի ուժի զորությունը, որպեսզի տվյալ նորանկախ պետությունները կարողանան հակադարձել իրենց խժռել ցանկացող մետրոպոլիայի կամ մի որեւէ այլ մեծ պետության ուժին ու իրենց տեղը հաստատեն պետությունների «քաղաքակիրթ» ընտանիքում:
Ասվածի տեսանկյունից ուսանելի օրինակ է մեր տարածաշրջանում Ադրբեջանի Դեմոկրատական եւ Մեհաբադական Հանրապետությունների մեկամյա պատմությունն անցած դարի կեսերին: Ծագելով արտաքին քաղաքական վակուումի պայմաններում, երբ Երկրորդ աշխարհամարտի պայմաններում Իրանի հյուսիսարեւմտյան շրջանները օկուպացվել էին խորհրդային եւ բրիտանական զորքերի կողմից` ադրբեջանցի եւ քուրդ ազգայնական ուժերը ձեռնամուխ եղան տարածաշրջանում նոր պետությունների կազմավորման գործին:
Օգտվելով խորհրդային իշխանության ռազմաքաղաքական աջակցությունից` 1945թ. դեկտեմբերի 12-ին Թավրիզում հռչակվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, իսկ 1946թ. հունվարի 22-ին Մեհաբադ քաղաքում քրդերը Կազի Մուհամմեդի գլխավորությամբ հռչակեցին Քրդական Ժողովրդական Հանրապետությունը: Այս պետական կազմավորումները, սակայն, երկար կյանք չունեցան: Միջազգային քաղաքական իրադրության արմատական փոփոխության արդյունքում ԽՍՀՄ-ը հարկադրված էր իր զորքերը հետ քաշել Իրանի տարածքից: Երկու հանրապետությունների բնակչությունը, չցուցաբերելով անհրաժեշտ կամք իրենց պետականությունների սասանվող ինքնիշխանությունը պաշտպանելու գործում, ստիպված էր հայցել շահական զորքերի ողորմությունը: 1946թ. դեկտեմբերի 15-ին կառավարական զորքերի Թավրիզ մուտքով դադարեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության գոյությունը, որից հետո Մեհաբադական Հանրապետությունը նույնպես հարկադրված էր ապավինել շահի բարեգթությանը: Մեհաբադական Հանրապետության երկու հիմնական գործիչներին այդուհետ այլ բան չէր մնում, քան դադարեցնել պայքարը: Մուստաֆա Բարզանին, քրդական անկախական զինուժով անցնելով Արաքսը, լիահույս էր թե Ստալինի գործուն աջակցությամբ կրկին կկարողանա վերականգնել Մեհաբադական Հանրապետության գոյությունը, իսկ Կազի Մուհամմեդն էլ, մնալով հայրենիքում, լիահույս էր, թե կկարողանա մեղմել Շահի բարկությունն առ քրդական անկախական շարժումը: Վերջինս շուտով կախաղան հանվեց Մեհաբադի գլխավոր հրապարակում:
Երկու հանրապետությունների մեկամյա պատմությունն այսուհետ դասագրքային օրինակ կարող է ծառայել` արձանագրելու, որ այս պետական կազմավորումները ենթակա էին կործանման, քանի որ զույգ ազատագրական շարժումները կրում էին հատվածական բնույթ: Դրանք արժանանում էին բնակչության առանձին շերտերի միայն հավանությանը՝ առանց իրենց ցանկությունները կյանքի կոչող հասարակական կամքի գործուն արտահայտման: Ու քանի որ արտաքին քաղաքական գործընթացները անբարենպաստ զարգացում ունեցան (հանրապետություններն առաջացան բացառապես միջազգային ռազմաքաղաքական առանձնահատուկ պայմանների շնորհիվ (խորհրդային օկուպացիայի արդյունքում) եւ կազմալուծվեցին, երբ այդ պայմանները կորցրին իրենց ազդեցությունը), իսկ տվյալ պետական կազմավորումների ներսում էլ, ինչպես ասվեց, բացակայում էր հասարակական շերտերի իրենց կյանքն ինքնուրույն կառուցելու կամքի բավարար դրսեւորումը, երկու հանրապետությունները, այսպիսով, վերանվաճվեցին Իրանի շահական իշխանության կողմից:
Կովկասյան եռանկյունին`
թուրքական սալի վրա
1918թ. նմանօրինակ մի իրավիճակ էր ստեղծվել նաեւ Հարավային Կովկասում:
Առաջին աշխարհամարտի տարիներն էին, երբ ռուսական կայսրությունը ցնցվեց նախ 1917թ. Փետրվարյան, ապա Հոկտեմբերյան հեղափոխություններից: Այդ ընթացքում կայսրության Կովկասյան երկրամասի պետական գործադիր մարմինը ենթարկվեց վերաձեւումների: 1917թ. մարտին նախկին Կովկասի փոխարքայության փոխարեն ստեղծվեց Անդրկովկասյան հատուկ կոմիտեն, որը, սակայն, բոլշեւիկյան հեղափոխությունից հետո նույնպես դադարեցրեց իր գոյությունը, քանի որ նոյեմբերին Անդրկովկասի հիմնական ազգային կուսակցությունները` վրաց մենշեւիկները, մուսավաթականները, դաշնակցականները, ինչպես նաեւ էսեռները եւ սոցիալ-ֆեդերալիստները ստեղծեցին երկրային իշխանության նոր մարմին` Անդրկովկասի կոմիսարիատը:
Բոլշեւիկների իրականացրած Հոկտեմբերյան հեղափոխությունը (հեղաշրջումը) պատճառ դարձավ, որ արեւելյան ռազմաճակատի գիծը ամբողջությամբ կազմալուծվի: Կովկասյան ռազմաբեմում ռուսական բանակի ցիրուցան լինելուց հետո Անտանտի երկրների հետ մի քանի տարվա պայքարի արդյունքում մարտունակությունը կորցրած թուրքական բանակի դեմ հանդիման մնացել էին գլխավորապես հայ կամավորական գնդերը, որոնք փետրվարին Երզնկայի զինադադարը խախտած թուրքական զորքերի դեմ ստիպված էին ինքնուրույն գործողություններ իրականացնել:
1918թ. փետրվարին թուրքական բանակի հարձակմամբ երկրամասում ստեղծված բարդ քաղաքական իրադրության պայմաններում կոմիսարիատը լուծարվեց: Նրա փոխարեն կազմավորվեց նոր մարմին` Անդրկովկասյան սեյմը: Վերջինս, տուրք տալով Տրապիզոնում ընթացող բանակցություններում թուրքերի պահանջներին, ապրիլին հայտարարեց Անդրկովկասի Դաշնակցային Հանրապետության ստեղծման մասին: Իրականում նման ակտի գոյությունը թուրքերին անհրաժեշտ էր՝ Խորհրդային Ռուսաստանի եւ Քառյակ միության երկրների (ներառյալ` Թուրքիայի) միջեւ Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրի խախտումը Անդրկովկասի Հանրապետության վրա բարդելու եւ սեփական ռազմական գործողություններն արդարացնելու համար:
Թուրքերն առավել մարտունակ գտնվեցին եւ հասնելով Կարսի ու Բաթումի մատույցները՝ Բաթումում վերսկսված բանակցություններում սկսեցին պարտադրել իրենց նոր պայմանները: Ալեքսանդրապոլի գրավումից եւ անդրկովկասյան զորքերի պարտությունից հետո մայիսի 26-ին Սեյմը հայտարարեց իր կազմալուծման մասին, որին հետեւեց Վրաստանի անկախության հռչակումը, իսկ մեկ օր անց նաեւ Ադրբեջանի անկախության հռչակումը: Մայիսի 28-ին Անդրկովկասի քաղաքական բացարձակ լուծարման, Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակման փաստով ստեղծված նոր դրության պատճառով Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարեց հայկական գավառների գերագույն ու միակ իշխանություն ու ապա հրապարակեց Հայաստանի Հանրապետության հիմնման մասին հռչակագիրը:
Ինչպես տեսնում ենք, Հարավային Կովկասի երեք պետությունների առաջացումը միջազգային քաղաքական վակուումի արդյունք էր, երբ իր պերիֆերիաներից հեռացող Ռուսական կայսրությունը քաղաքական բաց դաշտ ստեղծեց տարածաշրջանում եւ այն լցնելու համար պայքարի ելան Հարավային Կովկասի երեք հիմնական ազգային տարրերն ու Թուրքիան: Գրեթե նույն օրերին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայկական գնդերը կարողացան հիմնավորել ու ցույց տալ հայկական տարրի կամքի ուժը՝ առ սեփական պետություն ստեղծելու իրավունքի հաստատումը: Չլիներ այդ ճակատամարտերի հաղթական ելքը, չէր լինի նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Բաթումում ընթացող բանակցություններին էլ թուրքերը կառաջադրեին հերթական ստորացուցիչ պայմաններն ու կընթանային հերթական ռազմական հաջողությունների արդյունքում Կովկասը վերջնականապես իրենց ենթարկելու ճանապարհով:
Այսպիսով, Սարդարապատի ճակատամարտը դարձավ ոչ միայն Հայաստանի Հանրապետության ծննդի վկայականը: Հայ ժողովրդի Մայիսյան հերոսամարտի հաղթական ելքով պայմանավորվեց նաեւ Հարավային Կովկասում մյուս երկու հանրապետությունների գոյությունը, եւ ուրվագծվեց երեք հանրապետությունների անվտանգության ռազմավարությունը հետագա տարիների ու ներկա փորձով` նաեւ տասնամյակների համար: 1918թ. ծավալված իրադարձությունների դեպքում մեր փոքր երկրամասը գործ ուներ տարածաշրջանի քաղաքական վակուումը այլ պետության կլանողական ազդեցությունից պաշտպանելու ծանրագույն խնդիրը լուծելու հետ, որն իր ուսերին վերցրեց մի բուռ մնացած հայ ժողովուրդը եւ իր կամային վարքով գծեց Հարավային Կովկասի արեւմտյան սահմանագիծը: Երբեւէ հայտնի հելլենիստական ճշմարտությունները արձանագրած քերթողահոր բանաձեւումներով եթե արտահայտվենք, ապա պետք է ասենք, որ այդ սահմանագիծը գծվեց մեր մտքի համապատասխան հասունությամբ ու քաջության համապատասխան հասանելիությամբ, «որովհետեւ, ասում է, քաջերի սահմանը նրանց զենքն է. որքան կտրում է, այնքան էլ տիրում են»:
Միաժամանակ, 1918թ. Սարդարապատի հաղթական ճակատամարտով ծնված Հայաստանի Հանրապետությունը Հարավային Կովկասի անկայուն ու հակամարտություններով լեցուն ընտանիքում ճարտարապետեց այդ ընտանիքին սպառնացող արտաքին վտանգի դեմ սեփական գործակցության չափաբաժինը: Այդուհետ Թուրքիան ոչ այնքան մեր թշնամին էր՝ Հայոց ցեղասպանության փաստով պայմանավորած, որքան Հայաստանի Հանրապետության եւ նրա կենսական տարածքների հանդեպ հավակնությունների եւ Հարավային Կովկասում նրա հավասարակշռող դերին հակադրվողը:
Հարավային Կովկասի երեք պետություններին արդեն երկու տարի անց` 1920թ., նոր քննություն էր սպասում: Նախկին մետրոպոլիան, վերականգնելով ռազմունակությունը, իր առանձնացած ծայրագավառները կրկին վերանվաճելու խնդիրն էր առաջադրելու: Չնայած ռուսական արջի ժամանակավոր (յոթ տասնամյակ տեւող) հաջողություններին` ուրվագծվելու էին Հարավային Կովկասի անվտանգության ռազմավարության հյուսիսային սահմանագծերն ու հավասարակշռող նոր բանաձեւերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում