Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

«Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը ուզենար շատ լավ բաներ անել, բայց վստահ եմ՝ թույլ չեն տա»

«Ես չեմ կարծում, թե Ռազմիկ Զոհրաբյանի հայտարարությունը նշանակում է, որ նման հանդիպում եղել է, որովհետև Ռազմիկ Զոհրաբյանը ո՛չ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակն է, ո՛չ Գագիկ Ծառուկյանի և ո՛չ էլ Հանրապետական կուսակցության: Հայտնի են Ռազմիկ Զոհրաբյանի հայտարարությունները՝ տարբեր ժամանակաշրջաններում արված, դրանց գոնե 90 տոկոսոը իրականության հետ որևէ կապ չունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ի պատասխան Ռազմիկ Զոհրաբյանի այն հայտարարության, թե Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, և մեր հարցի, թե արդյո՞ք այդ հանդիպումն էր ԲՀԿ-ի՝ հանրահավաքների ճանապարհն ու տեղը ցույց տալու հայտարարության պատճառը:

Նրա դիտարկմամբ՝ եթե նույնիսկ նման հանդիպում եղել է, ապա դա որևէ կապ չունի «Բարգավաճ Հայաստան»-ի հայտարարության հետ:

Իսագուլյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանին շանս է տրված պատմության մեջ մնալու․ «Նրա մեծագույն առաքելությունը կլինի այն, որ նա իշխանությունը հանձնի ու հեռանա, ինքը նախաձեռնի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, ինքն էլ երաշխավորի, որ դրանք արդար, ազատ ու թափանցիկ կանցնեն: Ես վստահ եմ, որ ժողովուրդը կների նրան այդ դեպքում»:

Մեր այն հարցին, թե գուցե այս կերպ Հովիկ Աբրահամյա՞նը լավամարդ դուրս գա, եթե բավարարի այդ տասներկու կետերը, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի ամիսներ առաջ արված հայտարարությունը, նրա թալանչի լինելու հետ կապված, ուժի մեջ է, Իսագուլյանը պատասխանեց․ «Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին էլ են նման բաներ ասել, և նրա ասածները ես չէ, որ պետք է մեկնաբանեմ, կամ թե նա դա ինչ կոնտեքստում է ասել: Ինչքան էլ կառավարություն փոխվի, որոշումները մի տեղ են կայացվում, և այնտեղից եկած հրահագներով են առաջնորդվում: Նույնիսկ չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը կուզենար, որ լավ գործեր արած լիներ, բայց ես վստահ եմ, որ թույլ էլ չեն տա»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում