Tuesday, 23 04 2024
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

«Գույք՝ պարտքի դիմաց» ոչիշխանական եռյակում

Ոչիշխանական ուժերը երեկ պետք է ընդհանուր որոշումներ ներկայացնեինն իրենց գործողությունների հետագա մարտավարության մասին, ինչպես ազդարարել էին երեք օր առաջ: Ինտրիգն այս իրավիճակում այն է, որ ոչիշխանական բևեռում ի հայտ են եկել, այսպես ասած, անսպասելի տարաձայնություններ՝ կապված ԲՀԿ-ի գործողությունների հետ: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն հայտարարեց միասնական շտաբներ ստեղծելու մասին, իսկ ՀԱԿ-ն էլ դրանից հետո անսպասելի հայտարարեց, որ հանրահավաքների դադարեցումը չի օգնի շտաբներին, այլ կարող է բերել նույնիսկ եռյակի պառակտման:

Մինչ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հարաբերություններ էին պարզում, Սերժ Սարգսյանը անսպասելի հայտարարեց, որ կառավարությանը հանձնարարել է վերադառնալ ոչիշխանական ուժերի հայտնի 12 կետերին: Սակայն սրանով անսպասելի հայտարարությունները չավարտվեցին, և բառացիորեն երեկ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունում խոսք չկա 12 կետերի հանդեպ կառավարության մոտեցումները վերանայելու մասին: Իսկ կառավարությունն իր մոտեցումները հրապարակել էր դեռևս սեպտեմբերի 30-ին, որն էլ ոչիշխանական ուժերը գնահատել էին որպես մերժում:

Եվ ահա, այս պայմաններում եռյակը երեկ պետք է որոշումներ կայացներ միասնական գործողությունների վերաբերյալ, ինչը այլ կերպ ասած նշանակում է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պետք է ասեն՝ համաձա՞յն են ԲՀԿ-ի որոշումներին, թե՞ համաձայն չեն: ԲՀԿ-ն նրանց ասել է, որ ազատ են անել ինչ ուզում են: Սակայն պարզ է, որ նրանք չունեն «ազատության» համար ամենակարևորը՝ ռեսուրսներ: Ռեսուրսային բազան ԲՀԿ-ն է, որը հստակ ցույց է տվել, որ որոշումները կայացնելու է միանձնյա և եռյակի շրջանակում չի լինի որևէ գործողություն, որին ԲՀԿ-ն դեմ է:

Այստեղ առանցքային է ՀԱԿ-ի դիրքորոշումը, որովհետև «Ժառանգության» մասով կարծեք թե ակնհայտ է, որ կուսակցությունը եռյակի ձևաչափում ավելի շատ դեկորատիվ ներկայություն ունի, և ժառանգականներն իրենք էլ կարծես թե չեն հավատում այս ձևաչափում իրենց «ապագային»:

Մյուս կողմից, ի տարբերություն ՀԱԿ-ի «Ժառանգությունն» ապագայի մասով ունի երևի թե ավելի մեծ հնարավորություններ կամ ավելի շատ տարբերակներ: Ի մասնավորի, «Ժառանգությունը», օրինակ, կարող է օգտագործել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգամանքը և եռյակից դուրս իրեն գտնել այս դաշտում, նաև գուցե Դաշնակցության հետ միասին, ինչպես 2008-ի ՈՉ-ի շարժմանը:

ՀԱԿ-ի առումով տարբերակները շատ չեն կարծեք թե: Հակառակ պարագայում ՀԱԿ-ում կգտնվեր գոնե մեկը, որը, ի պատասխան ինքնուրույն հանրահավաքներ անելու հարցում ազատ լինելու մասին ԲՀԿ-ի խոսնակի բավական անհարգալից և հանդուգն տոնայնությամբ հայտարարության, կհայտարարեր, որ կարող են քննարկել ինքնուրույն հանրահավաքների կամ այլ զանգվածային ակցիաների հարցը: Սակայն ՀԱԿ-ն ի՞նչ պետք է անի ոչիշխանական ձևաչափից դուրս: ՀԱԿ-ն առանց ԲՀԿ-ի անզոր է լուրջ քաղաքական գործունեություն ծավալել, և Հայ ազգային կոնգրեսին այլ ելք չի մնա, քան ընդունել ԲՀԿ-ի որոշումները և ընդամենը փոխզիջում ակնկալել որոշ ձևակերպումների հարցում՝ «քաղաքագիտական վերլուծության» դեմքը պահելու համար: ԲՀԿ-ն երևի թե դրան դեմ չի լինի, քանի որ կուսակցությունը բացահայտորեն հայտարարել է, որ ձևակերպումներն իրենց համար պայմանականություն են, և իրենք, միևնույն է, գիտեն իրենց անելիքն ու հավատարիմ մնալով դրան՝ գնալու են առաջ:

Այնպես որ ոչիշխանական բևեռում, ամենայն հավանականությամբ, կլինի յուրօրինակ «գույք՝ պարտքի դիմաց» մի գործարք, այսինքն՝ որոշումներ կայացնելու իրավունքը՝ ձևակերպումներ անելու իրավունքի դիմաց: ԲՀԿ-ն ՀԱԿ-ին կթողնի ձևակերպումների հետ խաղալու իրավունքը, իսկ ՀԱԿ-ն էլ դրա դիմաց կճանաչի ԲՀԿ-ի որոշումները:

Լուսանկարը՝ armlur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում