Ըստ ստացված օպերատիվ տվյալների` ՀՀ տնտեսություն օտարերկրյա ներդրումների հոսքերը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը) 2010թ. հունվար-դեկտեմբերին կազմել են 1505.7 մլն. դոլար, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 41.1%-ով: Այս մասին ասվում է «ՀՀ սոցիալ տնտեսական վիճակը 2011թ. հունվար-փետրվարին» զեկույցում:
Ընդ որում ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 693.4 մլն. դոլար (նվազել է 23.5%-ով), այլ ներդրումներինը` 811.9 մլն. դոլար (նվազել է շուրջ 2 անգամ), պորտֆելային ներդրումներինը` 0.4 մլն. դոլար (նվազել է 96.4%-ով):