Թուրքական Hürriyet թերթը, վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները, նշում է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլն Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հրավիրել է Թուրքիա:
Գյուլը Պերեսին հրավիրել է ներկա գտնվելու մայիսի 9-13-ը Ստամբուլում կայանալիք ՄԱԿ-ի ամենազարգացած երկրների 4-րդ կոնֆերանսին:
Քանի որ մինչ կոնֆերանսը դեռ 6 շաբաթ կա, իսրայելական կողմը չի շտապում որոշում կայացնել հրավերի ընդունման հարցում:
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները ներկայումս շարունակում են բավականին լարված մնալ, ինչը սկսվեց Դավոսի ու «աթոռային» ճգնաժամերից և հասավ իր կիզակետին նախորդ տարվա 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպից հետո:
Ի դեպ, անցյալ տարվա դեկտեմբերին էլ, երբ Իսրայելում մոլեգնում էին անտառային հրդեհները, Թուրքիան երկու հրշեջ ինքնաթիռ ուղարկեց Իսրայել` դրանով իսկ նախաձեռնելով «հրդեհային» դիվանագիտությանը, ինչը, սակայն, ավարտվեց անարդյունք:











































