«Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ, աշխարհի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը հաստատել է, որ մարզական կարիերան շարունակելու է «Ֆերարի»-ում:
Իտալական Sky պարբերականը գերմանացի ավտոարշավորդին ներկայացրել է հարցաթերթիկ՝ նրա իտալերենի իմացության մակարդկը պարզելու համար: Առաջին հարցը եղել է հետևյալը. «Ֆետելը…»: Սեբաստիանը պատասխանել է. « «Ֆերարի»-ի ավտոարշավորդ է»:
Նոր Fiat 500X-ի շնորհանդեսին իտալական թիմի նոր նախագահ Սերժիո Մարկիոնեն ասել է. «Կհայտարարե՞նք հետագա ծրագրերի մասին Աբու-Դաբիի Գրան-պրիից հետո. չգիտեմ: Առաջին հերթին պետք է ավարտել վերջին մրցումը»:
Սպասվում է, որ Ֆետելը «Ֆերարի»-ում փոխարինելու է իսպանացի Ֆերնանդո Ալոնսոյին, ով իր հերթին պատրաստվում է համալրել «Մաքլարեն»-ի կազմը: