Համացանցում հայտնվել է Սիրիայում նկարահանված տեսանյութ, որում փոքրիկ տղան փրկում է դիպուկահարի շարունակական կրակոցներից վախվորած աղջկան:
Տղային հերոսացրել են այն բանից հետո, երբ նա խիզախություն է դրսևորել՝ փրկելով կրակոցների ինտենսիվ գոտում «թակարդված» աղջկան:
Shaam News Network-ի կողմից տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան կրակոցից գետնին տապալվում, այնուհետև վազում դեպի հրդեհված մեքենայի կմախքի մոտ ծվարած աղջիկը, բռնում նրա թևից ու վազեցնում հետևից:
Շատերը կարծում են, որ տղան մահացած է ձևացել՝ խուսափելու փամփուշտների հերթական տարափից:
Հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է նկարահանվել տեսանյութը, ինչպես նաև այն, թե կրակողները կառավարակա՞ն ուժերի ներկայացուցիչներ են, թե՞ գրոհայիններ:









































