Բրիտանական թագաժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը խոստովանել է, որ չի ցանկանում իր ապագա թոռանը և նրա հասակակիցներին մարդու գործունեությունից քայքայված աշխարհ ու բնություն թողնել:
Բրիտանական ITV հեռուստաալիքը երկուշաբթի օրը ցուցադրել է 64-ամյա արքայազնի հարցազրույցը, ով պատմել է 2012 թ. իր տպավորությունների մասին, երբ Լոնդոնն ընդունում էր Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը, թագուհին նշում էր իր թագադրման 60-ամյակը, կամավորների գործունեությանը, բարեգործությանն ու կրթությանն իր աջակցության մասին, ինչպես նաև կիսվել է իր ընտանիքի կյանքի վերաբերյալ անձնական պատկերացումներով: Նա նաև խոսել է ամռան սկզբին իր առաջին թոռնիկի լույս աշխարհ գալու մասին:
Չարլզն ասել է, որ երկար տարիներ պնդել է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել բնապահպանական խնդիրներին, կլիմայի փոփոխություններին: Նա չի ցանկանում թոռներին թողնել քայքայված աշխարհ և այնուհետև արժանանալ նրանց մեղադրանքներին: Արքայազնը համոզված է, որ թոռները կմեղադրեն իրեն ոչինչ չձեռնարկելու մեջ:
Ուելսի արքայազնը կիսվել է նաև իր կրտսեր որդի Հարիի՝ Աֆղանստանում ծառայելու հետ կապված ապրումներով: Սակայն նա նշել է, որ Հարին սիրում է այն, ինչ անում է, և հիանալի է կատարում իր գործը:









































