«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր հայտարարեց, որ կուսակցությունը այսուհետ կմասնակցի ԱԺ նիստերին:
Ըստ նրա` «Ժառանգությունը» հեռանալու որոշում չէր կայացրել, այլ բողոքի ակցիա էր անում:
Կարինե Հակոբյանը նշեց նաև,որ Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմապահությունը քաղաքական ակցիա է, բողոքն ուղղված էր իշխանություններին, կոալիցիոն հուշագրի ստորագրմանը, բայց նաև ասաց, որ ծոմապահությունը ուղղված էր նաև ընդդիմությանը, որ հասարակությանը հավաքի իր շուրջը, և Րաֆֆու քայլը սթափեցրեց մարդկանց` ապացուցելով, որ ոչինչ կորած չէ: