Բրազիլիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն պատրաստվում է իր թանկարժեք ժամանակից երկու տարի տրամադրել գովազդային բիզնեսի ուսումնառություն ստանալուն: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը՝ վկայակոչելով Veja ամսագիրը:
Հաղորդվում է, որ բրազիլացին խորհուրդներ ու դասեր է ստանալու Մարտին Սորելի կողմից, որը գովազդային բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներից է(նրան է պատկանում Wire Plastic Products ընկերությունը – խմբ.):
Հատկանշական է, որ վերջին երկու տարիներին Ռոնալդոն արդեն իսկ զբաղվում է գովազդային բիզնեսով. նրան է պատկանում 9ine գովազդային գործակալությունը:








































