Մալթայի նախագահ Ջորջ Աբելը հայտարարել է խորհրդարանի արձակման մասին:
2013 թ. բյուջեի քվեարկության ժամանակ Մալթայում իշխող Նացիոնալիստական կուսակցությունը՝ վարչապետ Լոուրենս Գոնցի գլխավորությամբ, պարտություն է կրել: Այդ կուսակցության ղեկավարներից մեկը հրաժարվել է աջակցել բյուջեի ներկայացված ծրագրին, ինչը որոշել է քվեարկության արդյունքը: Դրանից հետո խորհրդարանը ազատ է արձակվել:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են մարտի 9-ին,- հաղորդում է Ria Novosti-ին:











































