Սերբիային Եվրամիության անդամ պետություն դարձնելու մասին բանակցությունները կարող են սկսվել 2013 թ. գարնանը: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայության ներկայացուցիչը:
«Բանակցությունները կարող են սկսվել գարնանը, եթե Եվրահանձնաժողովը համարի, որ Սերբիան արել է բավարարը՝ Կոսովոյի հետ հարաբերությունները լավացնելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Բրյուսելում բազմիցս հայտարարել են, որ Սերբիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով բանակցությունները կախված են Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման առաջընթացից: 2012 թ. հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Սերբիայի և Կոսովոյի վարչապետերը՝ Իվիցա Դաչիչը և Հաշիմի Թաչին, ԵՄ միջնորդությամբ, եռափուլ ուղիղ բանակցություններ են անցկացրել Բրյուսելում:
2012 թ. փետրվարին ԵՄ Սերբիային շնորհել է ընկերակցության անդամի թեկնածուի կարգավիճակ: Մասնագետների գնահատակաների համաձայն, ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացը կարող է տևել երեքից հինգ տարի:
Նշենք, որ նախկին Հարավսլավիայի վեց պետություններից դեռևս միայն Սլովենիան է 2004 թ. դարձել ԵՄ անդամ:











































